Արարատ Միրզոյանը չի հաղթահարում հոգեբանական վախերը․ «Հրապարակ»          «Չարիքի հետ չեն մրցում, հեռացնում են». Բագրատ Սրբազանը փողոցային պայքար կսկսի. «Ժողովուրդ»       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

17 օգոս 2020 11:15

ԱԱԾ–ն խոշոր գումարների յուրացման նոր դեպքեր է բացահայտել

Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ պաշտոնատար անձանց կողմից յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու և փաստաթղթեր կեղծելու դեպքեր են բացահայտվել։


««Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության պաշտոնատար անձինք, 2010-2018–ն ընկած ժամանակահատվածում, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 27 քաղաքացիների հրամանագրել են տարբեր հաստիքներում: Տեղյակ լինելով, որ վերջիններս աշխատանքի չեն հաճախել, կազմել և վավերացրել են աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող փաստաթղթեր»,–նշված է հաղորդագրության մեջ։


Տվյալ փաստաթղթերը դնելով շրջանառության մեջ` ներկայացրել են վճարման, որի հետևանքով պետբյուջեից հիշյալ աշխատակիցների անվամբ ելքագրվել և շահադիտական դրդումներով, յուրացման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի` 59 մլն դրամ։


Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը)և 325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր