Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

19 օգոս 2020 15:36

Հայաստանն անհերքելի փաստեր ունի՝ Թուրքիայի ու նաև Իսրայելի ռազմական մասնագետները գտնվում էին Ադրբեջանում

Ապրիլյան պատերազմից հետո միակ երկիրը Թուրքիան էր, որ չդատապարտեց Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ սկսելը: Այսօր ապրիլյան պատերազմի թեմայով հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի՝ պարտերազմի սանձազերծման հարցում Թուրքիայի հնարավոր դերակատարության վերաբերյալ հարցին:
«Սա նշանակում է, որ Թուրքիան անվերապահորեն ընդունում էր այն, ինչ շահավետ էր Ադրբեջանին: Այնուամենայնիվ, չեմ բացառում, որ իրենց գործողությունները մինչ այդ պահը շատ հստակ համաձայնեցված էին»,- նշեց նա:


Նախկին նախագահը հիշեցրեց նաև, որ ապրիլյան ռազմական գործողությունների նախօրեին Թուրքիայի ու նաև Իսրայելի ռազմական մասնագետները գտնվում էին Ադրբեջանում: 


«4 օր և դրան նախորդած օրերին Ադրբեջանում գտնվում էին հրահանգիչներ ու մասնագետներ, ոչ միայն Թուրքիայից, այլև Իսրայելից, դա միանշանակ է»,- շեշտեց Սարգսյանը՝ հավելելով, որ Հայաստանն այս մասին ապացուցող անհերքելի փաստեր ունի:
Բայց որքանով է այդ այցը կապված եղել ապրիլյան ռազմական գործողություները սկսելու հետո, երրորդ նախագահը դժվարացավ ասել:


Իսկ Թուրքիայի այսօրվա քաղաքականության մասին Սերժ Սարգսյանը խոստացավ խոսել հաջորդ՝ քաղաքական թեմայով ասուլիսի ընթացքում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր