Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ․ «Իրավունք»          Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»       Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար    

20 օգոս 2020 11:35

Ավելորդ ոգևորությամբ ենք ուրախանում կորոնավիրուսի նվազման դեպքերի առնչությամբ

Գնահատելով նախորդ երկու-երեք շաբաթների ընթացքում արձանագրված իրավիճակը` կարող ենք փաստել, որ կորոնավիրուսի տարածվածության առնչությամբ կա իրավիճակի կայունացում։ Կառավարության այսօրվա նիստում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։


«Բուժօգնության կազմակերպման մասով իրավիճակը մնում է թեթև և կառավարելի։ Հաշվի առնելով տնտեսական ակտիվությունը և Հայաստան վերադարձող քաղաքացիների թիվը` դժվար է լինելու օրական 250-ից ցածր դեպքեր չունենալը»,–ասաց նախարարը։


Նրա խոսքով` կտրուկ անկում չենք կարող ակնկալել։ Նախարարը հայտնեց, որ վերջերս զանգվածային թեստավորումներ են իրականացրել Վանաձորում, քանի որ այնտեղ կորոնավիրուսի աճման դեպքերը չէին դադարում։ Թորոսյանը հայտնեց, որ բժշկական կենտրոններում, «Հայփոստում» որևէ դեպք չի գրանցվել, իսկ ահա տեքստիլի երկու խոշոր ֆաբրիկաներում 200-ից թեստերից 50-ը դրական են եղել։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, որ կայունություն ասածը հարաբերական է, որովհետև այդ կայունությունը ցանկացած պահի կարող է փոխվել ու դառնալ անկայունություն. «Հանրությունն ավելորդ ոգևորությամբ է արձագանքում թվերի նախընթաց անկմանը։ Իհարկե, թվերը հուլիսի հետ համեմատած նվազել են, բայց եթե ճիշտ չարձագանքենք իրավիճակին, արագ կվերադառնանք հուլիսյան իրավիճակին։ Մենք գիտենք, որ պարտադիր կարգով 100 նոր դեպքերից 2-3 մահվան պարտադիր դեպք ենք ունենալու։ Սա միայն Հայաստանի խնդիրը չէ, ամբողջ աշխարհում է այդպես»,-ասաց վարչապետը։


Փաշինյանը նաև հավաստիացրեց, որ ոչ մի քաղաքացի առանց բուժօգնության չի մնա, բայց քաղաքացիները պետք է ջանք գործադրեն, որպեսզի չվարակվեն կորոնավիրուսով։








Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր