Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել    

20 օգոս 2020 16:35

Կրկնակի ընտրություններին Լուկաշենկոյի մասնակցությանը ընդդիմությունը խոստացել է

Բելառուսի ընդդիմությունը պնդում է նոյեմբերի 5-ից՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի հինգերորդ նախագահական ժամկետի ավարտից հետո կրկնակի ընտրություններ անցկացնելու հարցում՝ ընդգծելով, որ չի խոչընդոտի կրկնակի ընտրություններին վերջինիս մասնակցությանը: Meduza.io-ի հաղորդմամբ՝ «Ինտերֆաքս»-ին հայտնել է բելառուսական ընդդիմության Համակարգող խորհրդի անդամ Մարիա Կոլեսնիկովան:


Կոլեսնիկովան նշել է, որ ընդդիմությունը խոչընդոտներ չի տեսնում, որպեսզի Ալեքսանդր Լուկաշենկոն մասնակցի կրկնակի ընտրություններին:


«Նույնիսկ վարչական ռեսուրսներ ունենալով և կոպտագույն կեղծիքներով՝ նա պարտվել է։ Մենք հավատում ենք, որ Բելառուսի յուրաքանչյուր քաղաքացի պետք է ընտրություններին մասնակցելու իրավունք ունենա, այստեղ ոչ մի խոչընդոտ չպետք է լինի։ Բայց մենք չենք հավատում, որ Լուկաշենկոն կմասնակցի»,-ասել է նա։

Կոլեսնիկովան կարծում է, որ ընտրություններից առաջ անհրաժեշտ է լիովին թարմացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը, այդ թվում՝ փոխել հանձնաժողովի ղեկավարին, ինչպես նաև ընտրություններին միջազգային դիտորդների ներգրավել։


Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո, որում 80 տոկոս ձայնով հաղթանակ տարավ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, շարունակվում են բողոքի ցույցերն ու գործադուլները:


Առաջին օրերին ուժայիններն ակտիվիստների դեմ ուժ ու հատուկ միջոցներ էին կիրառել։ Պաշտոնական տվյալներով՝ ձերբակալվել է մոտ 7 հազար մարդ։ Ինչպես հաղորդել է Ներքին գործերի նախարարությունը, անկարգությունների ժամանակ տուժել են հարյուրավոր մարդիկ։


Պաշտոնապես հաստատվել է երեք մարդու մահը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր