Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 18-ի համար          Թրամփի վարչակազմը մեղմացրել է պատժամիջոցները, որոնք կիրառվել էին Թուրքիայի դեմ       Վանաձոր քաղաքի շենքերից մեկի էլեկտրական հաշվիչների վահանակում հրդեհ է բռնկվել    

21 օգոս 2020 10:37

Ապրիլյան պատերազմին մասնակցած տղաների կողմից միանշանակ չի ընդունվել Տավուշի գործողությունների մասնակիցներին պարգևատրելու որոշումը.«Փաստ»

«Օրեր առաջ հայտնի դարձավ, որ իշխանություններն առաջիկայում պատրաստվում են լուրջ պարգևատրումներ տալ հուլիսին Տավուշի գործողությունների ժամանակ աչքի ընկած զինվորներին և սպայակազմին, տեղեկություններ կան նաև, որ այդ պարգևատրումների շարքում լինելու են նաև նոր կոչումներ, այդ թվում՝ բարձր սպայական կազմում։




Թերթի տեղեկություններով, այս պարգևատրումների մասին լուրը, մեղմ ասած, միանշանակ չի ընդունվել Ապրիլյան պատերազմին մասնակցած տղաների կողմից. խոսքն, իհարկե, բնավ տավուշյան գործողությունների մասնակից պարգևատրվողների արժանիության մասին չէ:


Մեր ունեցած տեղեկության համաձայն` նրանք առաջիկայում չեն պատրաստվում որևէ հստակ գործողությունների դիմել և քայլեր իրականացնել, այլ ընդամենը սպասում են Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի եզրափակիչ զեկույցի հրապարակմանը, որը նախատեսվում է ԱԺ ներկայացնել արդեն սեպտեմբերին։


Ի դեպ, մեր տեղեկություններով, քննիչ հանձնաժողովի զեկույցում օգոստոսին ինչ-ինչ փոփոխություններ են կատարվել, ինչը տրամագծորեն փոխել է զեկույցի ողջ բովանդակությունը»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր