«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

21 օգոս 2020 16:35

Կան փաստեր՝ Բելառուսի մեկուսարաններում բռնաբարություններն իրականացրել են իրավապահ համակարգի աշխատակիցները

Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լուկաշենկոյի իշխանության պատկերը․․․


Հաստատվել են Բելառուսի մեկուսարաններում օգոստոսի 9-ից 13-ը բերման ենթարկված աղջիկների բռնաբարության փաստեր։ Կան աղջիկներ (16 տարեկան) և կանայք, որոնք վկայություն են տվել, ինչպես նաև այդ փաստերը հաստատվել են հոգեբանների և գինեկոլոգների կողմից:


Բռնաբարություններն իրականացրել են իրավապահ համակարգի աշխատակիցները։ Ըստ բժշկական հետազոտությունների՝ աղջիկներից մեկն ունի արգանդի վզիկի պատռվածք:


Մինչ այժմ ոչ բոլոր զոհերը պատրաստ չեն հրապարակավ խոսել կատարվածի մասին: Այժմ բժիշկներն ու հոգեբաններն աշխատում են նրանց հետ` իրենց անզորությունն ու մեղքի զգացումը հաղթահարելու ուղղությամբ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր