Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

22 օգոս 2020 10:01

Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է իր թիկնապահ Ղազար Ղազարյանին՝ հայտնի «ռյուկզակ բռնողին».«Հրապարակ»

«Մենք մեկ շաբաթ առաջ գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանն անսպասելիորեն աշխատանքից ազատել է իր և կնոջ թիկնազորի աշխատակիցների և վարորդների մեծ խումբ։

Մեր տեղեկություններով` ազատվողների թվում է եղել նաև վարչապետի թիկնապահ, լեյտենանտ Ղազար Ղազարյանը՝ հայտնի «ռյուկզակ բռնողը»։ Հիշեցնենք, որ նա ապրիլյան քայլերթերի ժամանակ և դրանից հետո էլ տևական ժամանակ կրում էր վարչապետի ուսապարկը, որի մասին լեգենդներ էին պտտվում։ Գեղարքունիքի մարզ կատարած վերջին այցերի ժամանակ արդեն Ղազարը Փաշինյանի հետ չէր, նախկինում նա բոլոր կադրերում երևում էր Փաշինյանի թիկունքում։



Տեղեկությունը փորձեցինք ճշտել վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից։ «Նման հարցերով զանգեք համապատասխան պատասխանատու մարմին, դա ՊՊԾ-ն է, զանգահարեք իրենց, ես տեղյակ չեմ, նման հարցերով ես չեմ զբաղվում»,- պատասխանեց նա։


Հիշեցնենք, որ օրեր առաջ Մանե Գևորգյանը բողոքում էր, թե ինչու իրեն չենք հարցնում, ինքը բաց է և պատրաստակամ՝ պատասխանելու մեր բոլոր հարցերին։ Զանգահարեցինք նաև ԱԱԾ մամուլի խոսնակ Արթուր Գևորգյանին, քանի որ ՊՊԾ-ն ԱԱԾ ենթակայության տակ է, սակայն այս պարզ հարցին «այո» կամ «ոչ» պատասխանելու համար մեզնից գրավոր հարցում պահանջեցին։


Փորձեցինք կապվել Ղազար Ղազարյանի հետ, սակայն նա անպատասխան թողեց մեր նամակներն ու զանգերը։ Մեր աղբյուրն ասաց, որ «չանհանգստանանք»՝ Ղազարն անգործ չի մնա․ նրան շուտով աշխատանք կառաջարկեն»,-գրում է թերթը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր