Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք    

22 օգոս 2020 10:19

Ռուսաստանը վախեցավ մեզ կորցնելուց.Անկարգությունները Բելառուսում ուղղորդվում են ԱՄՆ-ի կողմից

Անկարգությունները Բելառուսում ուղղորդվում են ԱՄՆ-ի կողմից, դրանք հրահրում են եվրոպացիները, հայտարարել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն․
     «Անում են այնպես, ինչպես ասվել է։ Վարշավայի մերձակայքում ստեղծվել է հատուկ կենտրոն։ Մենք վերահսկում ենք, գիտենք ինչով է այն զբաղվում։ Հասկանում եք, երբ շուրջ բոլորը անհանգիստ վիճակ է և տանկերը սկսում են տեղաշարժվել և ինքնաթիռները թռչել, այդ ամենը պատահական չէ»,- հայտարարել է նա «Ձերժինսկի» ագրոկոմբինատի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ։
     Լուկաշենկոյի խոսքով՝ Բելառուսը մնում է «վերջին օղակը» Արևմուտքի կողմից Ռուսաստանի շուրջ «բալտո-սևծովյան միջանցք, սանիտարական գոտի» հաստատելու ծրագրում, որի մեջ մտնում են նաև Ուկրաինան և Բալթյան 3 հանրապետություններ։
     «Նրանք են ստեղծել այս խառնաշփոթը մեզ համար։ Եվ Ռուսաստանը վախեցավ մեզ կորցնելուց։ Ինչպես հիմա տեսնում եք, Արևմուտքը ինչ-որ կերպ որոշեց օգտագործել մեզ Ռուսաստանի դեմ»,- Լուկաշենկո։
     Գործարանի աշխատակիցների հետ զրույցի ժամանակ նախագահը երկրի վիճակը գնահատել է «շատ քաղաքականացված, բայց ոչ աղետալի»։ Նա նաև պատմել է ուժային կառույցների ղեկավարների հետ հանդիպման մասին, որոնք վստահեցրել են նրան, որ «ոչ ոքի չեն պատրաստվում հանձնել երկիրը»։
     Նախագահը գործարանի աշխատակիցներին հիշեցրել է, որ եթե «Աստված մի արասցե, երկիրը փլուզվի», նրանք կկորցնեն իրենց աշխատանքը։
     «Կցանկանայի թքած ունենալ այս բոլոր պաշտոնների վրա, բայց ես մտածում եմ, ինչ կլինի ձեզ հետ, եթե նրանք գան և սկսեն կիսել այս ամենը։ Եվ դուք ինձ կանիծեք․ «Մենք քեզ ընտրեցինք, ինչու դու մեզ չպաշտպանեցիր»։ Դուք կարող եք ինձ դատապարտել կամ չդատապարտել, բայց քանի դեռ ես եմ նախագահը, կոպիտ քաղաքականություն պետք է վարեմ՝ երկրի ներսում իրավիճակը կարգավորելու համար»,- ասել է Լուկաշենկոն։
     Մեկնաբանելով ընդդիմության գործողությունները, Լուկաշենկոն նշել է, որ Բելառուսի դեմ գործում են մի քանի ուժային կենտրոններ։ Նա ընդգծել է, որ պատրաստ է քաղաքական երկխոսություն վարել միայն աշխատանքային կոլեկտիվների հետ։
     Հիշեցնենք, որ ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաները սկսվել են ամբողջ Բելառուսում օգոստոսի 9-ին, նախագահական ընտրություններից հետո։ Ինչպես հաղորդել Է հանրապետության ՆԳՆ-ն, անկարգությունների ընթացքում տուժել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ իրավապահ մարմինների ավելի քան 120 աշխատակիցներ, պաշտոնական տվյալներով երեք ցուցարար մահացել է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր