Ուղիղ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է    

22 օգոս 2020 11:15

Մոտ ապագայում մարդիկ կարող են չգտնել կարտոֆիլ, բանան, սուրճ, թեյ, կոնյակ,շոկոլադ

Մոտ ապագայում մոլորակում կլիմայի արագ փոփոխությունը կհանգեցնի բնական կատակլիզմների, սոցիալական և տնտեսական ճգնաժամերի քանակի աճի, միևնույն ժամանակ կանհետատան մի շարք ապրանքներ։ Մասնավորապես, արդեն հաջորդ դարում աշխարհին սպառնում է շոկոլադի, սուրճի և կոնյակի պակասը։ cursorinfo.co.il-ի հաղորդմամբ, այս մասին գրել է Բի-Բի-Սի-ն՝ վկայակոչելով փորձագետների կարծիքը:


Ըստ գիտնականների կարծիքի, շուտով մարդիկ սուպերմարկետներում կարող են չգտնել կարտոֆիլ, բանան, ծովամթերք և ձիթապտղի յուղ: Նրանք կամ կվերանան, կամ կդառնան շատ թանկ:


Առաջիկա տասնամյակներում մարդկությունը կարող է մնալ առնաց սուրճի և թեյի, կոնյակի ու վիսկու, ֆիշ-ընդ-չիփսի (բրիտանական խոհանոցի ամենահայտնի ուտեստը՝ տապակած ձուկ կարտոֆիլ ֆրիով), շոկոլադի, գետնանուշի։


Մասնավորապես,  գիտնականները բացատրում են, որ  կլիմայական փոփոխությունների պատճառով այսօր սուրճի աճեցման համար նպաստավոր հողերի 80 տոկոսը կդառնան ոչ պիտանի։ Նաև Համաշխարհային օվկիանոսի տաքացումը կազդի ձկների պոպուլյացիայի վրա՝ այն զգալիորեն կնվազի, ինչը, իր հերթին, կհանգեցնի ձկնորսության  արդյունաբերության անկմանը:


ՄԱԿ-ի  հայտարարության մեջ նշվում է, որ կլիմայական փոփոխության պատճառով մարդկությունը 2040-ին կարող է զրկվել շոկոլադից։ Շոկոլադե ծառն աճում է փոքր տարածքում՝ հասարակածի երկայնքով 20º հյուսիսային և հարավ լայնության միջև, որտեղ կլիման բավականաչափ տաք և խոնավ է։ 
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր