Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ          Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման       Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են    

22 օգոս 2020 13:55

Ռուսաստանի ակտիվ միջնորդությամբ, չնայած ոչ առաջին փորձից, բայց հուլիսի 16-ին հասանք հրադադարի ռեժիմին

«Այս տարվա հուլիսի 12-16-ը սահմանային բախումը մեր միջնորդությամբ պատրաստված1994-ի հրադադարի մասին համաձայնագրի երկրորդ խախտումն էր (2016-ի ապրիլից հետո)»,-«Տրուդ» պարբերականին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:


Լրագրող Միխայիլ Մորոզի հարցին, թե ո՞րն է հայ-ադրբեջանական սահմանի հերթական սրացման պատճառը և որքանո՞վ է հավանական, որ այն վերաճի լայնածավալ ռազմական հակամարտության՝ Լավրովը պատասխանել է. «Անցած 26 տարիների ընթացքում առաջին անգամ հրետանու, ականանետերի և հարձակողական անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ բարձր ինտենսիվությամբ բախումներ տեղի ունեցան ոչ թե Ղարաբաղի շփման գծում, այլ անմիջականորեն Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի հատվածում:


Պատճառների մի ամբողջ կոմպլեքսը հանգեցրեց բախմանը: Հիմքում, իհարկե, ղարաբաղյան չլուծված խնդիրն է, գումարած սահմանի երկու կողմերում հասարակական տարածքի բացառիկ գերտաքացումն է: Աշխարհագրական գործոնը, այսպես ասած,  ձգանի սեղմման դեր խաղաց. Հայկական կողմի որոշումը վերականգնել իր հին սահմանային անցակետը, որը Ադրբեջանի արտահանման խողովակաշարերից գտնվում է 15 կմ հեռավորության վրա, ոմանց մոտ առաջացրեց մեծ անհանգստություն, մյուսների՝ չարդարացված պատասխան ռակցիա, և արդյունքում միացավ առճակատման թափանիվը՝ ամենաանկանխատեսելի հետևանքներով»:


Նախարարի խոսքով, իրավիճակը կայունացնելու համար Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հուլիսի 13-ին կողմերին կոչ  է արել անհապաղ դադարեցնել կրակը, Իրականացվել է հեռախոսազրույցներ Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ, հանդիպում  է եղել ՌԴ-ում  ռուսաստանի քաղաքացիություն ունեցող հայերին և ադրբեջանցիներին միավորող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: «Երկու համայնքներն էլ պետք է լիովին գիտակցեն իրենց պատասխանատվությունը ինչպես Ռուսաստանի Դաշնության օրենքների պահպանման, այնպես էլ  Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստող մթնոլորտի ստեղծմանը նպաստելու առումներով»,- հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարը:


Նրա խոսքով Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը այս ամբողջ ընթացքում ուղիղ կապի մեջ է եղել երկու երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարության հետ:


«Արդյունքում, Ռուսաստանի ակտիվ միջնորդությամբ, չնայած ոչ առաջին փորձից, բայց հուլիսի 16-ին հասանք հրադադարի ռեժիմին:


Օգոստոսին իրավիճակը քիչ թե շատ կայունացել է: Սահմանին ու շփման գծում պահպանվում է հարաբերական հանգիստ վիճակը: Նվազել են նաև փոխադարձ հրապարակային մեղադրանքները: Մենք ակնկալում ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի շուտափույթ վերսկսումը: ԵԱՀԿ Մինսկի խմբի մեր գործընկերների հետ միասին աշխատում ենք այդ ուղղությամբ»,-հայտարարել է Սերգեյ Լավրովը:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր