Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը       Ապրիլի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

22 օգոս 2020 16:34

Սառեցված մթերքները կարող են դառնալ կորոնավիրուսով վարակման աղբյուր

Սառեցված մթերքները կարող են դառնալ կորոնավիրուսով վարակման աղբյուր․ հետազոտությունները ցույց են տվել, որ կորոնավիրուսի մասնիկները կարող են կենսունակ մնալ ջերմաստիճանների դեպքում եւ ժամանակահատվածում, որոնք սովորաբար օգտագործվում են սառեցված մթերքների փոխադրման եւ պահպանման համար։  


Սինգապուրի Ազգային համալսարանի պրոֆեսոր Դեյլ Ֆիշերի ղեկավարած բժիշկների խմբի հրապարակման մեջ, որը տեղադրվել է bioRxiv պլատֆորմում, հաղորդվում է, որ կորոնավիրուսով վարակված սառեցված մթերքները կարող էին դառնալ Չինաստանում, Վիետնամում եւ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի այլ երկրներում COVID-19-ի անբացատրելի բռնկումների պատճառը։


Գիտնականները վիրուսի մասնիկներ են ավելացրել խոզի մսին, թռչնամսին եւ կարմրախայտին, եւ մթերքները մինչեւ –20 ու –80 °С սառեցնելուց հետո 3 շաբաթվա ընթացքում բոլոր վիրուսային մասնիկները գործնականում կենսունակ են մնացել, հայտնում է Korrespondent.net-ը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր