Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար          Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»       Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների    

24 օգոս 2020 10:37

Հստակ ասվում է, որ 5 շրջանը հանձնում ենք, հետո 2 շրջանը, հետո մի միջանցք. Սամվել Բաբայանը՝ գաղտնի փաստաթղթերի մասին

Իմ փորձառությունն ասում է, որ 2016-ի ապրիլյան դեպքերից հետո որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել, որովհետեւ եթե ստորագրվեր, պետք է վերադառնային հին դիրքեր եւ հաստատեին հին պայմանագիրը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշեց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Ենթադրություններ կան, որ ստորագրվել է գաղտնի փաստաթուղթ, որտեղ ապրիլյան պատերազմի արդյունքն ամրագրված է:
«Քանի որ Ադրբեջանը հենց էն գլխից, որը Ալիեւը զանգել է Մոսկվա, ասել, որ դիրքերը հետ չենք տալու, բայց պատրաստ ենք դադարեցնել, չշարունակել, դա արդեն խոսում է  այն մասին, որ իրենք չէին կարող փաստաթուղթ ստորագրել: Անգամ եթե ստորագրեին, դա Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ էր լինելու եւ չէր գործելու, որեւէ ձեւի կապ չէր ունենալու Ղարաբաղի հետ: 1993-1994 թվականներին բոլոր փաստաթղթերը Ղարաբաղի մասնակցությամբ են ստորագրվել, դա իրեն ոչինչ չի տալու: Այդտեղ ինքը (Սերժ Սարգսյանը-խմբ) ճիշտ է ասում, այդտեղ չեմ կարող հերքել»,-ասել է նա:



Հիշեցմանը, որ ինքը ժամանակին ասում էր, որ Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղում զիջումներ էր բանակցում, Սամվել Բաբայանն արձագանքեց. «Ինչ էլ ինքն ասի, այսօր մեր ձեռքի տակ կան փաստաթղթերը, որոնք իրենք բանակցել են: Շատ պարզ, հստակ ասվում է, որ 5 շրջանը հանձնում ենք, հետո երկու շրջանը, հետո  մի միջանցք, այդպես էլ Ղարաբաղի կարգավորումը չի երեւում: Եվ զորքեր են մտցնում դա ապահովելու  համար: Հիմա ես եմ հարց ուղղում՝  դա զիջո՞ւմ է, թե՞ զիջում չի, դա դավաճնությո՞ւն է, թե ոչ: Եթե Արցախի Հանրապետության Սահմանադրությունում հստակ գրված է, որ այն տարածքները, որոնք մեր հսկողության տակ են, դրանք ամբողջովին մերն է: Հարց է ծագում՝ Արցախի ժողովրդից հարցե՞լ են՝ գնալով այդ բանակցություններին: Որեւէ մեկն իրենց լիազզորե՞լ է, թե ոչ: Ես ուղղակի կխնդրեի՝ մրդիկ բերանները փակեն, չխոսեն այլեւս: Իսկ եթե իրենց հետաքրքրում է հրապարակել այն գաղտնի փաստաթղթերը, որոնք այսօր ունենք՝ ինչ  բանակցություններ են վարել, պատրաստ ենք դա էլ հրապարակելու, բայց դա մեր ազգային շահերին վնաս է, դրա համար չենք խոսում դրա մասին: Իսկ եթե որեւէ մեկն ուզում է մոտիկից ծանոթանալ, իմ ձեռքի տակ կան, կարող է անվտանգության խորհուրդ ներկայանալ, մենք  իրենց ծանոթացնենք, թե իրենք ինչ են բանակցել, ինչ փաստաթղթի են եղել պատրաստ, որտեղ պետք է ստորագրեին, եւ ինչու են Արցախի Սահմանադրությունը փոխել, երեք տարի երկարաձգել Արցախի նախագահի կյանքը»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր