Մարությանն ամենացավացող կույրաղիքն է, որը Փաշինյանին մեծ պրոբլեմի առաջ է կանգնեցրել,իշխանության ոտքին ամեն օր կրակում է
![](https://armtimes.com/static/article/18/02/42/180242.jpg)
«Բոլոր պետական համակարգերում կանգնեցված են պարգեւավճարները, բայց Երեւանի քաղցաքապետը 47 մլն դրամի պարգեւավճար է տալիս իր վարչության պետերին: Դու ես Երեւան քաղաքի առաջնորդը, մի հատ առաջին օրից դուրս գայիր, մետրոներում քայլեիր, փողոցները տեսնեիր ախտահանում են, թե ինչ են անում:
Ժողովուրդ ջա'ն, նորմալ է, որ մարդը վախենում է վարակվել, բայց կա մի կարեւոր հանգամանք, նման մարդը չի կարող հանրային առաջնորդի դերակատար լինել: Նա չպետք է ունենա հանրային պաշտոն: Մասնավոր սեկտորում աշխատի, քո համար վախեցիր: Հայկ Մարությանն ուղղակի ժողովրդի հույսերը չի արդարացրել եւ նա հանդիսանում է այս իշխանության ամենամեծ կույրաղիքը, ամենացավացող կույրաղիքը, եւ Նիկոլ Փաշինյանը մեծ պրոբլեմի առաջ է կանգնել: Որովհետեւ նրա հրաժարականի պարագայում իրենք նաեւ չունեն ուրիշ մարդ, ում կարող են ընտրել այդ ցուցակից: Սա խորը խրոբլեմ է իշխանության համար եւ հենց ինքն էլ տապալելու է գործող իշխանությանը, որովհետեւ հենց Երեւան քաղաքը որպես ամենամեծ ընդդիմադիր կենտրոն, գեներացնում է ամենամեծ դժգոհությունը, եւ Հայկ Մարությանը դրա առաջամարտիկն է: Նա իշխանության ոտքին ամեն օր կրակում է»,- նշել է նա: