Ջավախքում ադրբեջանցիների հետ բախում է եղել.Կռիվը եղել է յայլաներում

Թորիա գյուղի բնակիչներից մեկի խոքսով, իրենք 16 տարեկան երեխայի են ուղարկել, որպեսզի վերջինս եկվորներին փոխանցի, որ ոչխարի հոտը դուրս հանեն իրենց քաղելավայրերից, սակայն եկվորները ծեծել են երեխային, ինչից հետո սկսվել է ծեծկռտուք:
Ծեծկռտուքի մասնակիցներից մեկը պատմել է. «Մենք քաղելու տարածք ունենք, գնացինք մեր յայլաները տեսանք, որ թուրքերը ոչխարները էին արածեցնում մեր տարածքներում: Անասուններին քշեցինք դուրս հանեցինք, վեճն ու կռիվն այդտեղից սկսվեց:
Հետո իրենք խումբ հավաքեցին և եկան մեր վրա հարձակվեցին: Իրենք մոտավոր 3-4 մեքենայով էին, մենք էլ շատ էինք, բայց գործ էինք անում՝ մի մասը քաղ էր անում, իսկ մյուսները կանգնած էին, եկան երկաթե ու փայտե մահակներով հարձակվեցին: Այնպես է ստացվել, որ մերոնցից մի 3 հոգու ձերբակալված է: Ես չգիտեմ իրենց կողմից ձերբակալված կա, թե՝ ոչ: Կռիվը եղել է յայլաներում: Մենք արդարություն ենք ուզում, ուզում ենք ճշտել, թե ով է նրանց դուխ տվել, որ իրենք այդպիսի քայլեր են անում, ժողովրդի վրա են հարձակվում, նույնիսկ վրաց սահմանապահներին էին խփում»:
Թորիայի բնակիչների խոսքերով, իրենցից 5-6 մարդ տարբեր վնասվածքներ են ստացել, այդ թվում՝ նաև երկու անչափահաս երեխա: Նրանց համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել Նինոծմինդայի հիվանդանոցում:
Ըստ գյուղացիների նախկինում Թուշեթից եկած եկվորների հետ խնդիր չի եղել և սա առաջին լուրջ միջադեպն է, որի մասին արդեն բոլորը գիտեն:
ՆԳՆ-ի մամլո ծառայությունից Jnew-ին հայտնել են, որ այս պահի դրությամբ՝ երկու կողմից ընդհանուր առմամբ 11 ձերբակալված կա, տարվում է հետաքննություն:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել ՔՕ-ի 126-րդ հոդվածի առաջին պրիմա մասով, բ և գ ենթակետրով՝ բռնություն, ինչպես նաև ՔՕ-ի 225-րդ հոդվածի երկրորդ մասով՝ խմբակային բռնության կազմակերպում, ղեկավարում և այդ ամենին մասնակցություն:
Առավոտյան Թորիա գյուղի բնակիչները հավաքվել էին Նինոծմինդայի ոստիկանության շենքի դիմաց և պահանջում էին ազատ արձակել բերման ենթարկված 3 թորեացիներին: