ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

25 օգոս 2020 13:55

Ամեն ինչ գաղտնի.կարող է ուսուցիչներն ու ծնողները թքած ունենան... պետք է դպրոցները սեպտեմբերի 1-ից անժամկետ գործադուլի դուրս գան

Գաղտնիության պայմաններում ստեղծված չափորոշիչները հանկարծ պայթյունի նման ներմուծվեցին եւ դրվեցին քննարկման: Այս մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի Ալեքսանդր Բլոկի անվան 122 դպրոցում ռուսական բաժնի ուսմասվար Արմինե Վաղրամյանը:


«Ես ուզում եմ հավաստաիցնել, որ ոչ մի մանկավարժ, ոչ մի գիտնական, այդ ոլորտի գործիչ տեղյակ չի եղել այդ գործընթացից: Գաղտնիության պայմաններում ստեղծվել են խմբեր, որոնք ստեղծել են բացարձակապես անընդունելի չափորոշիչներ:




Հաջորդը մենք ստացանք նույնպես մի անկատար փաստաթուղթ՝ դպրոց հաճախելու մասին հարգը: Այդ կարգը եւս քննարկման դրվեց այն ժամանակ, երբ այն արդեն գրված էր, պետք է գործածության մեջ դրվեր, իսկ մինչ այդ քննարկման չէր դրվել: Կարգն անկատար է ամբողջությամբ՝ սկսած դիմակներ կրելուց, երեխաների հաճախելուց»,-ասաց նա:


Վաղրամյանը հավելեց, որ այդ կարգով ուսուցիչներին պարտադրվում է զանգվածաբար թեստ հանձնել, առանց դրա ուսուցիչները չեն կարող մտնել դպրոց. «Մենք Սահմանադրության մեջ ունենք դրույթներ մարդու անձնական կյանքի անձեռնմխելիությանը վերաբերող, եւ անկացած մարդ իրավունք ունի չանելու այն, ինչը համարում է վտանգավոր իր առողջության ու կյանքի համար: Իսկ կա՞ դրույթ, որ պետք է պարտադիր թեստավորում անցնեն նաեւ աշակերտներն ու նրանց ծնողները: Այդ դեպքում եկեք ամբողջ ազգին թեստավորենք:


Գործող նախարարը շատ մեծ շնորհակալ գործ արած կլինի հենց իր անձի համար, եթե հրաժարական տա, իսկ իրենից հետո եկողը կկարողանա շատ հեշտ նրա տված պարտավորությունների մեջկողմնորոշվել, թե որը կարող է ընդունել, որն է անընդունելի»,-ընդգծեց նա:


Իր հերթին Պատմաբան, ազգագրագետ Սուսաննա Մելիքյանը նշեց. «700-800 աշակերտ ունեցող դպրոցն ինչպե՞ս կարող է առավոտյան այդքան երեխայի ջերմաչափել, նոր դպրոց ընդունել: Քանի ժամ դա պետք է տեւի:


Կամ ուսուցիչը պետք է 8 ժամ դիմակով դաս անցկացնի՞: Բա նրա առողջությունը»:


Նա պատմեց հայտնի անեկդոտը հարսի ու սկեսուրի մասին, երբ հարսն ասում է՝ «թքած ունեմ քո բանտիկների վրա»: «Եթե այսպես շարունակվի, կարող է ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները թքած ունենան այս ծրագիրը կազմողների բանտիկների վրա:


Կամ ինչ է նշանակում թույլ չտալ, որ երեխան դասամիջոց անի: Սա աննորմալ, հակաբնական եւ ուղղակի հիստերիկ, հիվանդագին ինչ-որ բան է: Այս մարդկանց ուղեղը կամ հիվանդագին է, կամ հատուկ արել են, որ դպրոցները հրաժարվեն այս առկա ծրագրից, եւ անցնեն հեռավարին:


Ոչ մի ծնող չի համաձայնի, որ իր երեխան 45 րոպե դիմակով նստի: Պետք է դպրոցները սեպտեմբերի 1-ից անժամկետ գործադուլի դուրս գան»:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր