Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

28 օգոս 2020 12:15

Դուք գիտեք՝ սեպտեմբերի 15-ից հետո սկսում է շնչառական վարակների սեզոնը, ինչու՞ դասերը հետ գցեցիք 15 օրով, փոխանակ առաջ գցեիք 15 օրով

Դուք գիտեք, որ լեռնային շրջաններում (Արագածոտն, Լոռի, Շիրակ, Գեղարքունիք, Սյունիք) սեպտեմբերի 15-ից հետո եղանակը կարող է թույլ չտալ բաց պատուհաններով դասեր, իսկ Արարատյան դաշտավայրում մի 2-3 շաբաթ ընդամենը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է բժիշկ Հայկ Մանասյանը։


Նա, մասնավորապես, գրել է.

«ԱԳԼՃԿ նախարարին եւ ԱՉՆ ղեկավարին իրենց կոնսուլտանտներով հանդերձ, հռետորական էսպիսի հարց եմ ուղղում:


1. Դուք գիտեք, որ դասասենյակների օդափոխության ինտեսիվ ռեժիմը կարեւոր հակահամաճարակային գործոն է:


2. Դուք գիտեք, որ լեռնային շրջաններում (Արագածոտն, Լոռի, Շիրակ, Գեղարքունիք, Սյունիք) սեպտեմբերի 15-ից հետո եղանակը կարող է թույլ չտալ բաց պատուհաններով դասեր, իսկ Արարատյան դաշտավայրում մի 2-3 շաբաթ ընդամենը:


3. Դուք գիտեք, որ վարակված երեխաները կարող են վարակել իրենց ընտանիքներին, ովքեր նույնպես, սեպտեմբերի 15-ից հետո ավելի անցանկալի պայմաններում կհայտնվեն քան, եթե վարակվեին օգոստոսի 15-ին:


4. Դուք գիտեք, որ սեպտեմբերի 15-ից հետո սկսում է ամենամյա Շնչառական վարակների ՍԵԶՈՆԸ, ինչը խառնաշփոթ է ստեղծելու Վիրուսային վարակի համախտանիշով պացիենտների տարբերակիչ ախտորոշման գործում, ու պակաս հավաստի է դարձնելու ԿՈՎԻԴ-ի վիճակագրությունը:


5. Եթե այս ամենը Դուք գիտեք, ինչու՞ դասերը հետ գցեցիք 15 օրով, փոխանակ առաջ գցեիք 15 օրով: Ինչու չօգտվեցիք ԲՆԱԿԱՆ հակահամաճարակային բարենպաստ եղանակից»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր