Տեսանյութ. Սա ընտրություն է Վարչաբենդի և Կոմիտասի, ազատության և ստրկության, եկեղեցի սարքողի և քանդողի միջև          Հայաստանը ստացել է ՌԴ էներգետիկայի նախարարի նամակն ու կարձագանքի ըստ անհրաժեշտության       Տեսանյութ.Հայաստան կներթափանցեն ցուրտ օդային հոսանքներ, օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով    

28 օգոս 2020 15:54

Նոր Արթիկ գյուղի սարերում գամփռներն իրենց կյանքի գնով փրկել են տիրոջը՝ մարտի բռնվելով մեծ չափի գյուրզայի հետ

Երկու գամփռներն իրենց կյանքի գնով փրկել են տիրոջը՝ հովվին։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է «Շիրակի կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վահան Թումասյանը։
Օրեր առաջ արտառոց դեպք է գրանցվել Նոր Արթիկ գյուղի սարերում։ Երիտասարդ հովիվը իր երկու գամփռների հետ արածացնելիս է եղել գյուղի ոչխարների հոտը, երբ պատահաբար օձը հարձակվել է նրա վրա։

«Երկու գամփռները անմիջապես մարտի են բռնվել բավականին մեծ չափ գյուրզայի հետ։ Թեև գամփռները սատկացրել են օձին, բայց ծանր վիրավորվել են»,–գրել է Թումասյանը։
Նրա խոսքով`գամփռները մի կերպ են կարողացել գյուղ հասնել։

Ցավոք, կարճ ժամանակ անց երկու շներն էլ սատկել են օձի խայթոցներից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր