Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

28 օգոս 2020 14:04

ՈՒՂԻՂ.Թույլ չտա՛նք այլասերել մեր երեխաներին.Բողոքի ակցիա ԿԳՄՍՆ-ի դիմաց. պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը

Արայիկ, հայրենիքդ ուրացար՝ հեռացիր»,- վանկարկում են նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ԿԳՄՍ նախարարության դիմաց անցկացվող ակցիայի նախաձեռնող «Կամք» հասարակական նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը և մյուս մասնակիցները:


Ցուցարարները վանկարկում են՝ «Ռադ եղի, թուքի լամուկ», «Մենք երեխա չունենք այլասերելու համար», «Դու չհեռանաս՝ Փաշինյանն է հեռանալու»:


Վահագն Չախալյանը ոստիկանությանը հորդորում է փակել նախարարության դիմացի փողոցի երթևեկությունը, որպեսզի ցուցարարները կանգնեն նաև այնտեղ, քանի որ նրանց թիվն աճում է և նախարարության դիմացի մայթում հնարավոր չէ պահպանել սոցիալական հեռավորությունը:


Ոստիկանությունն իր հերթին ցուցարարներին կոչ է անում պահպանել սոցիալական հեռավորությունը:


«Այն փորձերը, որոնք կոչվում են չափորոշիչներ, փորձեր են ամբողջովին փոխելու մեր արժեհամակարգը և սկսել այն դպրոցներից, նույնիսկ նախադպրոցական հաստատություններից»,- ակցիայի ժամանակ հայտնեց Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:


Վերջինս ոչ միայն մերժելի է համարում այլ դատապարտում է նման գործունեությունը, որով շարունակվում է դպրոցները քայքայելու գործողությունները:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր