Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

28 օգոս 2020 15:42

Մահերի թիվը, դիմակը պարտադիր կրելու որոշումից հետո, ավելացել է գրեթե 12 անգամ,կա՞ գեթ մեկ խելացի եւ ուղեղ ունեցող մարդ, որ ասի...

Հիմա այս կառավարության կազմում կա՞ գեթ մեկ խելացի եւ ուղեղ ունեցող մարդ, որ կարող է ինձ եւ մեր քաղաքացիներին համոզել, որ դիմակի կրումը զսպում է համավարակի տարածումը եւ վերջին օրերի թվերի նվազումը կապված է ՀՀ կառավարության հակահամաճարակային «արդյունավետ» ռազմավարության հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը։

Նա, մասնավորապես, գրել է .

«Մայիսի 25-ից դիմակ կրելը փակ եւ բաց տարածքներում դարձավ պարտադիր։ Այս պարտադիր նորմի ընդունումը պարետը հիմնավորեց համավարակի տարածումը զսպելու եւ կանխելու նպատակով՝ համոզված լինելով, որ դիմակների համատարած կրումը պետք է փրկեր տապալված եւ ձախողված հակահամաճարակային ռազմավարությունը։

Հիմա փորձենք հասկանալ, թե որքանո՞վ է արդյունավետ եղել փակ եւ բաց տարածքներում դիմակի պարտադիր կրելու որոշումը եւ լուծե՞լ է արդյոք առաջադրված խնդիրը։

Այսպես, մայիսի 25-ին, նոր կորոնավիրուսով վարակված է եղել 7402 ՀՀ քաղաքացի։ Իսկ օգոստոսի 28-ի դրությամբ վարակվածների թիվը հասել է 43451-ի։ Այս թվերը պաշտոնական են, իրական վարակվածների թիվը ոչ ոք չգիտի։

Մայիսի 25-ի դրությամբ նոր կորոնավիրուսից մահացածների թիվը կազմում էր 91 մարդ, իսկ օգոստոսի 28-ի դրությամբ մահացածների թիվը հասնում է 1135-ի։ Այս տվյալները պաշտոնական են, իրական մահերի թիվը կպարզվի նախաքննության արդյունքում։

Պարզ թվաբանությունը հուշում է, որ մահերի թիվը, դիմակը պարտադիր կրելու որոշումից հետո, ավելացել է գրեթե 12 անգամ, իսկ վարակակիրների թիվն աճել է գրեթե 7 անգամ։

Հիմա այս կառավարության կազմում կա՞ գեթ մեկ խելացի եւ ուղեղ ունեցող մարդ, որ կարող է ինձ եւ մեր քաղաքացիներին համոզել, որ դիմակի կրումը զսպում է համավարակի տարածումը եւ վերջին օրերի թվերի նվազումը կապված է ՀՀ կառավարության հակահամաճարակային «արդյունավետ» ռազմավարության հետ։

Մնում է հասկանալ, թե այս դիմակամոլությունը ի՞նչ իրական նպատակներ է հետապնդում…»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր