Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

29 օգոս 2020 12:13

Այնպես ուժեղ էին հարվածում մահակներով, որ շատերը ցավից գոռում եւ արտասվում էին.սահմռկելի տեսանյութ ` ոստիկանական մեքենայի միջից

Դենիս Գերմանովը համոզված էր, որ իր ձերբակալման ժամանակ նկարահանած տեսանյութը եւ տեսախցիկը հաստատ չի վերադարձվի: Բայց երբ ազատվելուց հետո Մինսկի բնակիչը գնացել է մեկուսարան ՝ իրերը վերցնելու, դրանց մեջ նաեւ տեսախցիկն է եղել: Այն միացրել է տանը և վերապրել ոստիկանական մեքենայում տեղի ունեցած սարսափելի պահերը:


Դենիսը լուռ դիտում է կադրերը եւ արտասվում:
«Մահակների ձայնը երբեք չի մոռացվի»,-նշում է երիտասարդը: Նա «համերաշխության շղթա» է կազմել մի խումբ քաղաքացիների հետ, երբ ՕՄՕՆ-ականները սկսել են նրանց բերման ենթարկել եւ տեղափոխել ոստիկանական մեքենա:


Դենիսը ցույց է տալիս կադրերը եւ պատմում,  որ տղամարդկանց ծեծում էին առանց պատճառի, այնպես ուժեղ էին հարվածում մահակներով, որ շատերը ցավից գոռում եւ արտասվում էին:


Մեկուսարանից Դենիսը գնացել է հիվանդանոց: Նա բազմաթիվ վնասվածքներ ունի: Տղամարդը մտադիր է հայտարարությամբ դիմել Քննչական կոմիտե, ցանկանում է պատասխանատվության ենթարկել իրեն ծեծողներին, ինչպես նաև մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը:


 Աղբյուր՝ tut.by

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր