Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

31 օգոս 2020 16:15

ՔԿՀ-ներում տարիներ շարունակ խոշտանգման դեպքերը կապված էին քրեական ենթամշակույթի հետ, դրա վերջն էլ եկավ

ՔԿՀ-ներում տարիներ շարունակ խոշտանգման դեպքերը կապված էին քրեական ենթամշակույթի հետ, իսկ հիմա կարող ենք արձանագրել, որ ուղղակի բառեր չէին մեր ասածը, որ պայքարելու ենք այդ ենթամշակույթի դեմ: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով բարձրացված մտահոգություններին, որ վերջին օրերին ՔԿՀ-ներում խոշտանգման դեպքեր են արձանագրվել դատապարտյալների նկատմամբ:


«Եթե վստահելու ենք ոչ թե արդարադատության նախարարության կամ քրեակատարողական ծառայության տեղեկատվությանը, այլ քրեական ենթամշակույթի կողմից տարածվող լուրերին, ըստ որի խոշտանգումներ են տեղի ունենում ՔԿՀ-ներում, կարծում եմ՝ դա սխալ մոտեցում է:


Քրեական ենթամշակույթի դեմ պայքարն ընթանում է, ընթանալու է: Վերջին հարուցված քրեական գործերին դուք ծանոթ եք եւ բնականաբար, որոշ դեպքերում այդ գործերի կամ դրանցից  դուրս խցերում կատարված խուզարկությունները կարող են որոշակի դիմադրության արժանանալ: Այդ դիմադրությունը հաղթահարելու օրենքով սահմանված մեխանիզմ կա, խոշտանգման մասին խոսելը ավելորդ է: Խոշտանգությունը կապված են եղել քրեական ենթամշակույթի, այդ ենթամշակույթի ազդեցության, այդ թվում ՔԿԾ-ի վրա ազդեցության հետեւանքով: Հիմա մենք զբաղված ենք այդ հետեւանքը ծնող պատճառների վերացմամբ»,-ասաց նախարարը:


Նա վստահություն հայտնեց, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարին ուղղված օրենքի կիրառելիության հետ կապված ոչ մի մտահոգություն չունի. «Ակնհայտ է, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարում մենք գրանցում ենք հաջողություններ»,-ասաց Բադասյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր