Փաշինյանը յուրացրել է նախագահի նվազ լիազորություններից ևս մեկը,ինչպես նաև ԱԺ նախագահի .«Հրապարակ»

Մինչդեռ Սահմանադրության 136-րդ հոդվածի համաձայն․ «Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով պարգևատրում է ՀՀ շքանշաններով և մեդալներով, շնորհում է պատվավոր կոչումներ»։
Ա․ Սարգսյանն օգոստոսի 27-ից արձակուրդում է, իսկ միջոցառումը կազմակերպել էին դրա հաջորդ օրը, որպեսզի հերոսներին գնահատելու և պարգևատրելու դափնին ոչ թե նախագահը ստանար, այլ վարչապետը։
Սակայն, «անալոգիայի կիրառմամբ», եթե ՀՀ նախագահը չի իրականացնում իր լիազորությունները, ապա, ըստ Սահմանադրության, դա անցնում է ոչ թե վարչապետին, այլ ԱԺ նախագահին։ Այսինքն` յուրացվել են ԱԺ նախագահի լիազորությունները նույնպես»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: