ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

01 սեպ 2020 10:56

Իշխանություններին չի հաջողվում հարցերը լուծել. կվերադարձնի սանիկ Պալաչին, որ օգտագործի Ծառուկյանի դեմ.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի սանիկ, «Պալաչ» մականունով Արթուր Հարությունյանը, ով տեւական ժամանակ լքել էր Հայաստանը եւ բնակվում էր արտերկրում, մտադիր է առաջիկայում հայրենիք վերադառնալ։

Որոշ տեղեկությունների համաձայն, նրա վերադարձը կազմակերպում են ՀՀ իշխանությունները՝ ի դեմս Կոտայքի նախկին մարզպետ, շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի, որպեսզի նրան օգտագործեն ընդդեմ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի։ Իշխանություններին չի հաջողվում Ծառուկյանի հարցերը լուծել՝ անգամ քրեական գործը չի տալիս նման հնարավորություն, ուստի որոշել են օգտվել նախկինների փորձից։

Հիշեցնենք, որ 2012 թ․ ԱԺ ընտրությունների շեմին Ծառուկյանի սանիկ Հարությունյանը դուրս եկավ քավորի դեմ, չնայած նրա շնորհիվ էր բազում բիզնեսների տեր դարձել։ Նրան էր պատկանում «Քինգ դե լյուքս» ուղեւորափոխադրող ընկերությունը, որը գործունեություն էր ծավալում Աբովյան-Երեւան, Չարենցավան-Երեւան եւ Չարենցավան-Աբովյան երթուղիներում։ Ծառուկյանի սանիկը հայտարարեց, թե Գագիկ Ծառուկյանը դեմպինգ է իրականացնում` նույն երթուղիներում բարեգործական ավտոբուսներ աշխատեցնելով:

Վեճը հրապարակայնացվեց, Արթուր Հարությունյանը հայտնվեց ՀՀԿ-ում եւ ՀՀԿ-ի ձեռքով էլ սկսեց աշխատել Ծառուկյանի դեմ, որպեսզի Կոտայքում թուլացնեն ԲՀԿ առաջնորդի ազդեցությունը։ «Ավտոբուսային» պատերազմի արդյունքում էլ Պալաչը հեռացավ Հայաստանից։ Ըստ լուրերի, նրա «աքսորը» կազմակերպել էին Ծառուկյանի թիմակիցները։

Տեւական ժամանակ է՝ նրա վերադարձի համար հող էին նախապատրաստում։ Որդին 2 տարի է՝ Հայաստանում է, հուլիսին ավարտել է պարտադիր զինծառայությունը, իսկ «Քինգ դե լյուքս»-ն էլ մոտ 650 հազար եվրոյի ներդրում է արել ու, ըստ լուրերի, սեպտեմբերին կվերականգնի կանոնավոր ուղեւորափոխադրումները։

Ընկերությունը սպասարկելու է թիվ 261՝ Աբովյան-Երեւան միջմարզային երթուղին։ Ձեռք է բերվել AMBASADOR մակնիշի 12 VDL BERKHOF 40 ավտոբուս, որոնք հաշմանդամություն ունեցող անձանց թույլ կտան անվասայլակներով բարձրանալ։ Մեզ հաջողվեց կապվել «Քինգ դե լյուքս»-ի տնօրեն Արտակ Եղոյանի հետ, ով հաստատեց, որ ներդրում է արվել, աշխատանքներն ընթացքի մեջ են, բայց դեռ վերջնաժամկետ չկա, թե երբ է այն շահագործվելու։

«Ներդրումներն արված են, մնում են թույլտվությունները, եկեք՝ թող հաստատվեն, նոր զրուցենք»,- ասաց նա։ Ինչպե՞ս․ ներդրում եք արել, չե՞ք վախենում, որ թույլտվություն չեք ստանա, սկզբում ստանայիք, նոր անեիք։ Տնօրենը չպատասխանեց հարցին՝ ասելով, թե զբաղված է, հետո կշարունակենք զրույցը։

Մեզ ասացին նաեւ, որ Հարությունյանն այլ բիզնեսներ էլ է սկսելու եւ մինչեւ տարեվերջ, ըստ ամենայնի, կվերադառնա։

Հիշեցնենք, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մոտ 2 ամիս առաջ հանդես եկավ իշխանությունների հասցեին կոշտ քննադատությամբ՝ հայտարարելով նաեւ կառավարության «100 տոկոսով» հրաժարականի մասին։ Այս օրերին էլ նա մարզային ակտիվ այցելություններ է իրականացնում, հանդիպում կուսակցական տարածքային կառույցի ներկայացուցիչների հետ ու, դատելով տրամադրվածությունից, չի պատրաստվում «զադնի դնել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր