Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

01 սեպ 2020 17:00

Տեսանյութ.Ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու թեզը չափազանց վտանգավոր է,եթե Ռուսաստանը կորցնի Հայաստանին՝ իբրև դաշնակից, կկորցնի ամբողջ Կովկասը

Ռուսաստանը կարծես սկսել է ռազմաքաղաքական հավասարակշռությունը վերականգնել հօգուտ Հայաստանի, այդ պատճառով Ալիևը դժգոհում և զանգահարում է Պուտինին. Ադրբեջանը բարոյալքված է Տավուշի մարտերից հետո, Հարավային Կովկասում Թուրքիայի քայլերը ևս հաճախ Ալիևի սրտով չեն: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:




«Հարավային Կովկասը Ռուսաստանի ազդեցության ոլորտն է, ռուսները երբեք չեն հեռանա այստեղից: Ավելին, եթե Ռուսաստանը կորցնի Հայաստանին՝ իբրև դաշնակից, կկորցնի ամբողջ Կովկասը, կկրկնվի ուկրաինական սցենարը, կառաջանան անջատողական տրամադրություններ, ռազմականացված մթնոլորտ: Ռուսական վերնախավին պետք է հասկացնենք, որ ՌԴ ներկայությունը նախևառաջ իրենց շահերից է բխում, ապա միայն՝ մեր»,- ասել է դիվանագետը:


Արտակարգ և լիազոր դեսպանի կարծիքով՝ եթե վարչապետը պնդում է, թե Հայաստանը նոր-նոր է սկսում արտաքին քաղաքականություն ձևավորել, ուրեմն պետք է հրաժարվի մինչ այս Հայաստանի անունից կնքված բոլոր միջազգային պայմանագրերից. «Ի վերջո, Հայաստանը երբեք չի հայտարարել, որ դուրս է գալիս ՀԱՊԿ-ից կամ ԵԱՏՄ-ից, չի խոսել ռուսական ռազմաբազան հանելուց, թեև այդ ուղղությամբ ակտիվորեն աշխատում է մեր հինգերորդ շարասյունը, ինչը սարսափելի վտանգավոր միտում է: Պետք է Ռուսաստանին ցույց տալ, թե ով է իրական դաշնակիցը: Ո՞վ առաջիններից մեկը շնորհավորեց Լուկաշենկոյին՝ Փաշինյանը»:


Ըստ Նավասարդյանի՝ Ռուսաստանը չի լքի Ադրբեջանին, հակառակը՝ ամեն ինչ կանի այդ երկիրը Թուրքիայի ուղեծրից հեռացնելու համար. «Մեհրիբան Ալիևան Կրեմլի հետ սիրախաղի մեջ է, և զարմանալի չի լինի, որ Ալիևի հեռանալուց հետո Փաշաևները՝ ի դեմս Մեհրիբան Ալիևայի, գան իշխանության: Նա Ռուսաստանում է ուսանել, ռուսախոս է, մոսկովյան դպրոցի ներկայացուցիչ է: Ռուսաստանը բոլոր դեպքերում շարունակելու է զենք վաճառել Ադրբեջանին: Ի հակադրություն դրա՝ մենք պետք է որտեղ հնարավոր է նոր ռազմատեխնիկական գործընկերներ փնտրենք»:


Արտակարգ և լիազոր դեսպանի կարծիքով՝ Ռուսաստանը շարունակում է արցախյան հիմնահարցը համարել իր լուծելիք հարցը և արգելում է Թուրքիային զբաղվել դրանով. «Ռուսաստանի և Թուրքիայի միջև լուրջ ստորջրյա բախումներ են գնում: Թուրքիան երեսուն տարի շարունակ՝ սկսած մեր անկախացումից, պնդում է, թե իբրև տարածաշրջանային երկիր պետք է մասնակցի արցախյան հակամարտությանը՝ դուրս մղելով ԱՄՆ-ին և Ֆրանսիային այս գործընթացից»:


Արման Նավասարդյանի պնդմամբ՝ Հայաստանը պետք է հաղթանակ և խաղաղություն պարտադրի Ադրբեջանին՝ ավարտելով 1994-ին կիսատ թողած գործը: «Ադրբեջանն այսօր վիրավոր, բայց վտանգավոր կենդանի է, և նրա կողքին է Թուրքիան: Պետք է ծանր աշխատանք և՛ պաշտպանության, և՛ դիվանագիտության ոլորտում: Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղեկատվական կամ հիբրիդային, չերևացող պատերազմ է: Ադրբեջանը պայքարում է և՛ Հայաստանի, և՛ հայկական Սփյուռքի դեմ. Հայաստանը պետք է հակադարձի «փափուկ ուժով»,- ամփոփել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր