Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել          Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին       Բանակը պետության կարևորագույն ինստիտուտներից է, և չափազանց կարևոր է ունենալ ուժեղ, պաշտպանունակ բանակ    

02 սեպ 2020 10:36

Սեռական բռնության, ռետինե մահակներով բռնաբարության, խոշտանգումների վերաբերյալ հարյուրավոր ապացույցներ ունի ՄԱԿ-ը

ՄԱԿ-ի փորձագետներին հայտնի է Բելառուսում նախագահական ընտրություններից հետո ձերբակալությունների ժամանակ մարդկանց խոշտանգումների և դաժան վերաբերմունքի փաստագրված 450 դեպքերի մասին:


Այս մասին նշված է սեպտեմբերի 1-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: ՄԱԿ-ի փորձագետները նշում են, որ նրանք տեղեկություններ ունեն կանանց և երեխաների նկատմամբ բռնությունների, այդ թվում՝ սեռական բռնության և ռետինե մահակներով բռնաբարության մասին:


Նշվում է նաև, որ Բելառուսում առնվազն վեց մարդու գտնվելու վայրը և առողջական վիճակը անհայտ է նրանց հարազատների համար:

ՄԱԿ-ը կոչ է անում երկրի իշխանություններին դադարեցնել ձերբակալվածների խոշտանգումները և պատասխանատվության ենթարկել ոստիկանության աշխատակիցներին, որոնք, ըստ ականատեսների, կալանավայրերում նվաստացնում և ծեծում են ցուցարարներին: «Խոշտանգումներից ազատությունը մարդու իրավունքներից մեկն է, որն այնքան կարևոր է, որ ոչ մի դեպքում չի կարող սահմանափակվել կամ կասեցվել»,- շեշտել են ՄԱԿ-ում:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր