«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

04 սեպ 2020 10:37

Չի բացառվում, որ բողոքի ակցիաները «Արայիկ հեռացիր»-ից փոխվեն «Նիկոլ հեռացիր»-ի.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջողների ցանկն առաջիկայում կընդլայնվի, չի բացառվում, որ բողոքի ակցիաները «Արայիկ հեռացիր»-ից փոխվեն «Նիկոլ հեռացիր»-ի։ Տևական ժամանակ է՝ «Կամք» կազմակերպությունն է Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ցույցեր անում։ ՀՅԴ երիտթևն է պայքարում, նրանց միացել են նաև ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները:


ՀՅԴ-ականները դժգոհում են նախարարի վերջին օրենսդրական առաջարկից, որ բուհական ծրագրում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները դառնում են կամավոր, ոչ թե պարտադիր: Օրերս էլ Գագիկ Ծառուկյանը՝ Կոտայքի կուսակտիվի հետ հանդիպման ժամանակ, իր ելույթի առանցքում նախարարի նկատմամբ դժգոհություններն էր դրել։ «Մենք ստորագրություն էլ ենք հավաքելու, մեծ հանրահավաք էլ ենք կազմակերպելու: Ով չի ուզում, որ եկեղեցու դասընթացները հանվեն, սեռական դասընթացներ անցկացվեն, հայ գրականությունը, հայոց պատմությունը հանվի, «հայ» բառը հանվի, մենք դա չենք կարող թույլ տալ: Մեր երեխաները պետք է կրթվեն, դաստիարակվեն հայ գրականությամբ, հայ կրթությամբ»,- ասել էր նա։


Տեղեկացանք նաև, որ չի բացառվում՝ սեպտեմբերի 14-ին մեկնարկելիք ԱԺ նստաշրջանում ԼՀԿ-ն էլ Հարությունյանին անվստահություն հայտնելու նախագիծ ներկայացնի։ Մինչ արձակուրդը ԼՀԿ-ն հարցեր է ուղղել ԿԳՄՍ նախարարին, որոնք մտահոգում են խմբակցությանը և առնչվում կրթության բարեփոխումներին: Հարցապնդման պատասխանը քննարկելու են առաջիկայում»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր