Արմավիրի մարզում 18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բшխվել է հաստաբուն ծառին, վիրшվոր կա          Կլիմայի փոփոխությունը Հայաստանում կարող է ազդել թե բնության, թե տնտեսության վրա       ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները    

05 սեպ 2020 11:55

Թուրքիայում աշխարհի ամենաթանկարժեք մեքենայի՝ Lamborghini Aventador-ի շնորհիվ, ձմերուկի գնորդների մեծ հերթ է գոյացել. ֆոտո

Թուրքիայի մի բնակիչ, որը զբաղվում է ձմերուկի վաճառքով, իր ապրանքն առավել գրավիչ դարձնելու համար, այն սկսել է վաճառել աշխարհի ամենաթանկարժեք մեքենաներից մեկի՝ Lamborghini Aventador-ի մեջ:

Ինչպես նշում է Luxury Launches-ը, տղամարդը ձմերուկները տեղավորել է 400 000 դոլար արժողությամբ մեքենայի ծածկոցի տակ ու դրանք սկսել վաճառել հինգ լիրայով:

Ձմերուկներով բեռնված մուգ մանուշակագույն Lamborghini Aventador-ն անմիջապես գրավել է մարդկանց ուշադրությունը: Շուտով սուպերքարի դիմաց գոյացել է հավանական գնորդների մեծ հերթ:

Սակայն, երբ դեպքի վայրում լրագրողներ են հայտնվել, վաճառականն անմիջապես նստել է մեքենան ու հեռացել՝ չվաճառված ձմերուկները թողնելով մայթին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր