Տեսանյութ.38-ամյա հայրը տեղում մահացել է.72-ամյա ծերունին, երեխաների մշտական աղմուկից զայրացած, գնդակահարել է հարևաններին.
Հարեւանների միջեւ կենցաղային վեճերը, բարեբախտաբար, հաճախ ավարտվում են լեզվակռվով, բայց ոչ այս դեպքում: 72-ամյա ծերունին որոշել է վա-բանկ գնալ և վիճաբանությունից հետո հանել է հրացանը:
Նախկինում եւս տարեց տղամարդու և նրա հարևանների բազմանդամ ընտանիքի միջեւ լարվածություն է եղել: Երեք երեխա անընդհատ աղմկել են, լաց եղել՝ ծերունուն շատ անհարմարություններ պատճառելով: Սակայն ամեն ինչ սովորաբար ավարտվում էր հայհոյանքներով: Բայց այս անգամ թոշակառուն որոշել է հարցը լուծել այլ եղանակով:
Քննության համաձայն, նա գնացել է հարեւանների տնամերձ տարածք, որտեղ նախ սկսել է վիճել տանտիրուհու հետ: Վեճի ընթացքում նա հարվածել է կնոջը, ապա զենքը հանել եւ կրակել նրա ամուսնու և դեռահաս որդու վրա, ով նկարահանել է կատարվածը:
Բազմազավակ ընտանիքի 38-ամյա հայրը տեղում մահացել է, նրա ավագ որդին ուսից ստացած հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կինը թեթեւ վնասվածքներ է ստացել: Տարեց հրաձիգը բերման է ենթարկվել, նրա հետ աշխատում են Կեմերովոյի մարզի իրավապահները: