Հունիսի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ասել է Եկեղեցին Ռուսաստանից հրահանգ է ստացել, սակայն մեծ մասը հասկացել է, որ սա հերթական «կռուտիտն» է.«Հրապարակ»       Սկանդալային նախագծի շուրջ նոր կրքեր են բորբոքվում, ԳՇ դեմ է․ «Հրապարակ»    

08 սեպ 2020 10:02

Քոչարյանն ու Սարգսյանը համաձայնության են եկել՝ միմյանց դեմ սրեր չեն ճոճելու. Նրանց միակ թիրախը օրվա իշխանությունն է. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են թե ընդդիմության երկու ճամբարները՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմակիցները, պայքարի հետաքրքիր մարտավարություն են ընտրել, ինչը թելադրված է նրանց ղեկավարների կողմից:


Նախկին նախագահները համաձայնության են եկել պայքարելու իշխանության դեմ առանձին-առանձին՝ իրար չհարվածելով: Այսինքն, ներքին պայմանավորվածություն կա, որ միմյանց դեմ սրեր չճոճեն, իրար չխանգարեն և միակ թիրախ դիտարկեն օրվա իշխանություններին:


Ասում են, որ միասին պայքարելու հնարավորություններն այսօր դեռ չեն նշմարվում, հակասություններ կան տարբեր առումներով՝ մարտավարությունից սկսած: Եվ Քոչարյանը, և Սարգսյանն իրենց թիմակիցներին խստիվ հորդորել են միմյանց դաշտ չմտնել, իշխանության ջրաղացին ջուր չլցնել՝ հրապարակավ հակասություններ ցուցադրելով»:




Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր