ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

09 սեպ 2020 13:34

Աշխարհի 100 ամենասեքսուալ մոդելների ցուցակում հանկարծակի ուշադրության արժանացած հայազգի մոդելը համաժողովրդական բանավեճ է առաջացրել

Հայազգի մոդել Արմինե Հարությունյանի «ոչ ավանդական» արտաքին տեսքը անցյալ շաբաթ Իտալիայում համաժողովրդական բանավեճ է առաջացրել գեղեցկության չափանիշների, նորաձևության տենդենցների շուրջ: Այդ մասին, Ամերիկայի Ձայնի հաղորդմամբ, գրել է Forbes ամսագիրը:


Թեև 23-ամյա հայուհին արդեն մի քանի անգամ հայտնվել է Gucci-ի պոդիումներում, սակայն նրա ընդգրկումը Gucci-ի կազմած աշխարհի 100 ամենասեքսուալ մոդելների և ամենագեղեցիկ կանանց ցուցակում հանկարծակի ուշադրություն է առաջացրել նրա շուրջ:


Արմինե Հարությունյանն արդեն «ծանոթ դեմք» է Gucci ցուցադրություններում: Այդուհանդերձ, ինչպես գրել է հայտնի ամսագիրը, իտալական ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում քննադատության ալիք է բարձրացել նրա «անսովոր» արտաքինի շուրջ: Մեկնաբանողները քննադատել են նրա արտաքին տեսքը և կասկածի տակ դրել՝ արդյոք աղջիկը կարող է մոդել լինել:


Արմինեի դիմագծերը կոպիտ են՝ երկար քթով, խիտ հոնքերով և խորը, մուգ աչքերով: Gucci-ի ստեղծագործական ղեկավար Արեխանդրո Միշելը ընտրեց գեղեցկության ընդունված չափանիշներին չհամապատասխանելու հանգամանքը՝ վերջին տարիներին ասպարեզ հանելով «չգնահատված» գեղեցկությունը:


Իտալացի հեղինակ Ջոնաթան Բազզին Instagram-ի միջոցով փորձել է բացատրել արդյունաբերության մեջ գեղեցկության ստանդարտների այս էվոլյուցիան: Նա գրել է. «Այսօր մոդելները շատ հաճախ «գեղեցիկ» չեն, նորաձևության աշխարհն ունի 20, 30 տարի առաջվա լեզուն: Կերպարներն ու դեմքերը ընտրվում են ըստ իրենց նշանակության, նրանք այլևս հանդիսատեսի էրոտիկ ֆանտազիաների մարմնացում չեն»:


Քննադատությունների թիրախում հայազգի մոդելը հայտնվել էր այն ժամանակ, երբ առաջին անգամ մասնակցել էր նորաձևության հայտնի ցուցադրություններից մեկին: Նրա արտաքինը քննադատվեց նաև հայրենիքում: Աղջկա հասցեին հնչող հազարավոր մեկնաբանություններից էր նաև պլաստիկ միջամտության դիմելու առաջարկները:


Ի պատասխան իր հասցեին ուղղված բացասական մեկնաբանությունների, Արմինե Հարությունյանը իտալական ազգային La Repubblica թերթի հետ զրույցում ասել է. «Մարդիկ վախենում են ամեն ինչից, ինչը տարբեր է: Ինձ համար «գեղեցիկ լինելու շատ տարբեր ձևեր կան»: Տարբերվող արտաքինով մոդելը որոշել է անտեսել բացասական մեկնաբանությունները. «Ավելի լավ է տարբերվել, քան համապատասխանել ուրիշներին, նույնիսկ եթե դա բոլորի համար հասկանալի չէ: Իմ խորհուրդն է կենտրոնանալ ինքդ քո վրա, թե ով ես դու և ինչ ես իսկապես սիրում»:


Արմինեի՝ քննարկումների թիրախում կրկին հայտնվելու փաստն անգամ իտալական Gucci-ի որոնումները Google-ում վերջին շրջանում կտրուկ աճել են:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր