Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

10 սեպ 2020 12:38

Նավալնին արդեն կարողանում է խոսել եւ հիշում է մինչեւ գիտակցությունը կորցնելը իր հետ տեղի ունեցածի մանրամասները

Բեռլինի ոստիկանությունը Charite կլինիկայում պահպանությունն ուժեղացրել է, այնտեղ գտնվող Ալեքսեյ Նավալնին արդեն կարողանում է խոսել եւ, հավանաբար, հիշում է օդանավի մեջ գիտակցությունը կորցնելուց առաջ տեղի ունեցածի մանրամասները։ Այս մասին այսօր հայտնել է Der Spiegel ամսագիրը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին։

ՏԱՍՍ-ի հետ զրույցում ոստիկանությունից այս տեղեկությունը չեն հաստատել։

«Մենք դեռեւս չգիտենք, թե ինչ հոդվածի մասին է խոսքը, ուստի չենք կարող մեկնաբանել։ Մենք տեղեկություններ կտրամադրենք ավելի ուշ»,- հայտնել են իրավապահների մամուլի ծառայությունից։

ՏԱՍՍ-ն իր տրամադրության տակ չունի կլինիկայի օպերատիվ մեկնաբանությունը։ Բուժհաստատությունում սովորաբար չեն մեկնաբանում պացիենտների առողջական վիճակը՝ վկայակոչելով բժշկական գաղտնիքը։

Պահպանության ուժեղացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Նավալնին վիճակի բարելավմանը զուգահեռ, հնարավոր է, կկարողանա ավելի շատ այցելուների ընդունել, հստակեցնում է պարբերականը։

Գերմանական կլինիկայի բժիշկներն ավելի վաղ հայտնել էին, որ ռուսաստանցուն կոմայից հանել են եւ աստիճանաբար անջատում են ԹԱՕ սարքերից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր