Նավալնին ենթարկվել է «Նովիչոկ»-ի ավելի կոշտ տարբերակի ազդեցության. Spiegel
Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) պատվիրակությունը այցելել է Բեռլինի Charite կլինիկա՝ ստանալու Ալեքսեյ Նավալնիի անալիզները: Գերմանական կողմի վարկածով՝ Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» խմբի նյութով: Այս մասին ուրբաթ հայտնել Է Spiegel ամսագիրը։ Ամսագիրը նաև տեղեկություններ է հայտնել այն մասին, որ ՔԶԱԿ-ն նույնպես ներգրավված է ստուգման մեջ։
«ՔԶԱԿ-ի պատվիրակությունը, ինչպես գրում Է Spiegel-ը, հանգստյան օրերին այցելել է Charite, որտեղ նրան են փոխանցվել բլոգերի արյան և մեզի անալիզները՝ հետագա հետազոտության համար», – ասված է հրապարակման մեջ:
Ամսագիրը նաև նշում է, որ Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության ղեկավար Բրունո Կալը փակ նիստերից մեկի ժամանակ պնդել է, թե Նավալնին իբր ենթարկվել է «Նովիչոկ»-ի ավելի կոշտ տարբերակի ազդեցությանը: