Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել          ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան       Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է    

15 սեպ 2020 16:34

Կրթական չափորոշիչների մասին քննարկումը վերածվեց վեճի․ Պետրոս Ղազարյանը հունից դուրս եկավ

«Մեդիա պաշտպանը» անդրադարձել է երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի և ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանի բանավեճին։


«Մեդիա պաշտպանի» հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․


«Հանրային հեռուստաընկերության եթերում սեպտեմբերի 14-ին Պետրոս Ղազարյանի հյուրը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն էր։


Կրթական չափորոշիչների մասին քննարկումը վերածվեց վեճի։ Պետրոս Ղազարյանը պարբերաբար ընդհատում էր հյուրին, վերջինն էլ նրան մեղադրեց անկողմնակալ չլինելու մեջ, հիշեցրեց, որ Պետրոս Ղազարյանի կինն աշխատում է Կրթության նախարարությունում։ Հաղորդավարը վրդովվեց, ասելով․ «Ինչ կապ ունի կինս ա, ուզում ա հորողբորս տղեն լինի»։ Սամսոնյանը նրան էմոցիոնալ անվանեց ու ասաց․ «Ձեր հարձակողական վերաբերմունքն ապացուցում է այն, որ դուք կողմնակալ եք»։ Անի Սամսոնյանը պարբերաբար Պետրոս Ղազարյանին դիմում էր պարոն Պետրոսյան, ինչը նույնպես զայրացրեց հաղորդավարին․ «Պրն Ղազարյան, յոթ անգամ ուղղեցի»։


Անի Սամսոնյանն էլ իրեն պարբերաբար ընդհատող հաղորդավարին ասաց․ «Պրն Ղազարյան, կթողնե՞ք խոսեմ։ Դո՞ւք եք իմ հյուրը, թե՞ ես՝ ձեր», ինչին Պետրոս Ղազարյանը պատասխանեց․ «Ոչ չեմ թողնի խոսեք, դուք սխալ պնդում եք անում»։ Հաղորդավարի ձեռքին էին չափորոշիչները, նա սկսեց կետ առ կետ կարդալ դրանք։ Անի Սամսոնյանն ասաց․ «Երբ դուք աշխատում էիք Կենտրոն հեռուստաընկերությունում, դուք համաձայն էիք Գագիկ Ծառուկյանի հետ, հիմա համաձայն եք իշխանության հետ։ Երբ մենք կունենաք հեռուստատեսություն ու կլինենք իշխանություն, դուք կհամաձանեք մեզ հետ»։


«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անընդունելի է համարում նման որակի քննարկումը, երբ հյուրին հնարավորություն չի տրվում լիարժեք արտահայտել իր տեսակետը, իսկ հաղորդավարը չեզոք չէ։ Որքան էլ հյուրի տեսակետն անընդունելի է ու հաղորդավարը համաձայն չէ դրա հետ, նա պարտավոր է չընդհատել ու լսել բանախոսի կարծիքը, քանի որ նրան հրավիրել ու եթեր է տրամադրել։ Իսկ վեճի պատճառ դարձավ այն, որ Անի Սամսոնյանն ասում էր, թե Հայոց պատմությունը պետք է սկսվի հայկական լեռնաշխարհից, որ պատմական տարեգրությունը խախտված է, գիտելիքը համակարգված չեն տալիս, Պետրոս Ղազարյանն էլ հակադարձում էր, որ հնչող փաստարկները սուտ են։ Վերջինը կարդաց չափորոշիչները, Անի Սամսոնայնին մեղադրեց դեմագոգիայի մեջ։


 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր