Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածից հետո արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»          Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների       Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

16 սեպ 2020 11:11

Մեկ րոպե ավելի չեմ մնա այս պաշտոնին, ինքս դիմում կգրեմ...Կխնդրեմ ամպագոռգոռ հայտարարություններով, այսպես հրաժարականներով ինձ չվախեցնել

«Մանդատի վայր դրման հետ կապված գործընթացը չի ավարտվել, այս պահին զերծ կմնամ անդրադառնալու այդ հարցին»,- ասուլիսում ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Ջուլֆալակյանը հայտարարել է մանդատը վայր դնելու մասին, ասել է` հիմնական պատճառն այն է, որ ձեր որդեգրած ուղին անհեռանկարային է: 


Նա նշեց, որ մի փաստ կարձանագրի. «Անցած ամիսներին Արսեն Ջուլֆալակյանի հետ ունեցել ենք զրո քննարկում, նա կարող էր այդ հարցերը բարձրացնել, և մենք հնարավոր է կոնկրետ քննադատության մի մասն ընդունեինք,  շտկումներ անեինք, մի մասը բացատրեինք, որ իր ընկալումներում, դիրքորոշումներում  այն փաստերը, որոնք դրանց հիմքում են, չեն համապատասխանում իրականությանը: Նման քննարկում չենք ունեցել, այդ հարցերը չեն բարձրացվել: Երբ որ լիներ նման քննարկում, կոնկրետացում, անպայման այդ հարցադրումներին կլինեին պատասխաններ»:


Հարց- Ուսանողները խնդրանք-պահանջով դիմել են կառավարությանը՝ ուսման վարձի մասնակի փոխհատուցման համար:


Ա. Հարությունյան- Դիմումը հանձնվել է աշխատակազմին, խոսակցություն ունեցել եմ, որպեսզի այդ դիմումը փոխանցվի, տեսնենք, թե ինչ առաջարկներ են: Անպայման կքննարկենք, անհրաժեշտության դեպքում նաև քննարկում կլինի ուսանողների հետ:


Հարց- Այսօր ԱԺ-ում «Լուսավոր Հայաստանը» բարձրացնելու է ձեր հրաժարականի հարցը, քաղաքացիների են հրավիրել ԱԺ մուտքի մոտ, ովքեր դեմ են ձեր պաշտոնավարմանը: Արդյո՞ք հիմքեր կան, որ ձեր պաշտոնավարման հարցը դրվի վարչապետի քննարկմանը: 


Ա. Հարությունյան- Եթե նման հիմքեր լինեն, մեկ րոպե ավելի չեմ մնա այս պաշտոնին, ինքս դիմում կգրեմ:


Բողոքները կապված են այն մեծ ռեֆորմների փաթեթի հետ, որն իրականացվում է: Որոշ քաղաքական շրջանակների մտահոգությունը կապված է  այն հանգամանքի հետ, որ  այս բարեփոխումների ընթացքում և արդյունքում մենք ունենալու ենք մի սերունդ, որն այլևս իրենց հիմքը, հենքը չի հանդիսանալու, լինելու է  քննադատող, վերլուծող, իսկ քննադատող և վերլուծող սերունդը, եթե վերլուծի այդ շրջանակների  գործունեությունը,  ապա միանգամից որոշում կկայացանի, որ որևէ առիթով այդ շրջանակներին չի սատարելու: Տարբեր շղարշների, կեղծ  արժեքների անվան տակ պայքար իրականացնող խմբերն այլևս զրկvելու են մեր հասարակության մեջ որևէ աջակցությունից:


Կխնդրեմ մեր գործընկերներին ամպագոռգոռ հայտարարություններով, այսպես հրաժարականներով ինձ չվախեցնել, ես չեմ վախենում դրանից: Ես հեղափոխական թիմի առաջնորդներից մեկն եմ, ոլորտը բարեփոխելու առաքելություն եմ ստանձնել, ներկայում այդ առաքելությունն իրականացնում եմ, եթե ինքս կզգամ, որ գնում ենք սխալ ուղղությամբ, ես ինքս հրաժարական կտամ: Հիմա գնում ենք ճիշտ ուղղությամբ: Հիմա իմ օրակարգում հրաժարականի հարց չկա: 



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր