Խաղաղ հեռանալու դեպքում Տիխանովսկայան անվտանգություն է երաշխավորել Լուկաշենկոյին

«Իհարկե, եթե խաղաղ ճանապարհով հեռանա, մարդկայնորեն, ապա այդ հավանականությունը կա, կարելի է ասել՝ նույնիսկ վստահություն: Անձամբ ես պետք է խոսեմ բոլորի հետ, բոլոր մարդկանց կարծիքը հաշվի կառնվի այդ հարցում, – ասել է Տիխանովսկայան ՝ պատասխանելով ուկրաինացի լրագրողների հարցերին։
Հիշեցնենք, որ երեկ ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտնել էր Լուկաշենկոյին Բելառուսի լեգիտիմ նախագահ ճանաչելուց հրաժարվելու մասին և կոչ էր արել ԵԱՀԿ հովանու ներքո նոր ընտրություններ անցկացնել:
Սեպտեմբերի 14-ին Բելառուսի նախագահը ժամանել էր Սոչի՝ բանակցելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ բելառուսները պետք է առանց արտաքին ազդեցության հասկանան, թե ինչ իրավիճակում են:
Բելառուսի նախագահի ընտրություններն անցել են օգոստոսի 9-ին։ Այդ պահից երկրում շարունակվում են ընդդիմության բողոքի ակցիաները, իսկ այդ ակցիաների մասնակիցները համաձայն չեն արդյունքների հետ։ ԿԸՀ-ի տվյալների համաձայն ՝ 80,1% – ով հաղթել է Լուկաշենկոն ։
Ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հրաժարվել է ճանաչել ընտրությունների արդյունքները և կոչ է արել միջազգային հանրությանն աջակցել ցուցարարներին: Լուկաշենկոյին ոչ լեգիտիմ նախագահ են համարել ԵՄ-ն ու ԱՄՆ-ը։