Հրդեհ՝ «Գարաժ մոլ»-ում, ահազանգ է ստացվել, որ «Գարաժ մոլում» կրակ և ծուխ են նկատվում          Ձյուն, բուք, մերկասառույց, ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ       Դոլարն ու ռուբլին թանկացել են, ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 29-ի համար    

16 սեպ 2020 13:55

«Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութերը ծայրահեղ թունավոր են, մի կաթիլը կարող է սպանել

Շվեդիայի պաշտպանական հետազոտությունների ինստիտուտի (FOI) ներկայացուցիչ Օսա Սկոտտը Der Spiegel-ի հետ զրույցում հայտարարել է, որ քիմիական զենքի գծով շվեդ փորձագետները համոզված են, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» տեսակի նյութով:

«Կարող ենք միանշանակ հաստատել, որ պարոն Նավալնիի նմուշը պարունակում էր «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ թույն»,-հայտարարել է Սկոտտը:

«Գերմանիան Նավալնիի արյան անալիզը Շվեդիայի հյուսիսային Ումեո քաղաքում գտնվող հաստատությանն է փոխանցել այն բանից հետո, երբ Բունդեսվերի լաբորատորիան քաղաքական գործչի օրգանիզմում թույն էր հայտնաբերել: Դաշնային կառավարության տվյալների համաձայն՝ ուսումնասիրության արդյունքը հաստատել է նաև ֆրանսիական ինստիտուտներից մեկը»,-ասված է հոդվածում:

««Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութերը ծայրահեղ թունավոր են, մի կաթիլը կարող է սպանել»,-ասել է Սկոտտը,  որը քիմիական, կենսաբանական և ռադիոակտիվ նյութերի ուսումնասիրությամբ է զբաղվում FOI-ում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր