Տեսանյութ.«Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են Իսակովի պողոտան, այստեղ են կարմիր բերետավորները          Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը       Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի    

17 սեպ 2020 14:50

Նախարարն ասում է բողոք չկա...Դպրոցում մոտ մեկ ժամ դիմակ դնելուց հետո երեխան թքահոսություն ունի, դիմակը վնասել է դեմքը

Ֆեյսբուքյան օգտատեր Լիլիթ Աղաջանյանը գրում է. 


«Նախարարն ասում է բողոք չկա...էլ ոնց ասենք որ տեղ հասնի հարգելի նախարար...տղայիս դունչն է...առաջին օրը դպրոցում մոտ մեկ ժամ դիմակն անդադար դնելուց հետո։ Երեխան թքահոսություն ունի, ու դիմակը վնասել է դեմքը, քանի որ սովորության համաձայն թաշկինակով փորձել է մաքրել ու դիմակը տրորել է դեմքին։ Հիմա աչքս կմտցնեք Հեռավարը։ Չեմ թողնելու...երկրագունդն էլ կանգնի՝ չեմ թողնելու։ Ինքը շփման կարիք ունի, իր դասընկերների ու դասղեկի կարիքն ունի։ Դուք էդպես էլ մեռաք...բայց ԿԱՊԿՈւ երեխեքի համար մեկ չափորոշիչ չգրեցիք....երբեք, ոչ մեկ մեզ չի հասկացել չի էլ հասկանա...մինչև չունենա խնդրով բալիկ։ Մինչև չմոխրանա...չի հասկանա էդ ցավը...իսկ երեխա չունեցողը՝ առհասարակ խոսելու իրավունք էլ չունի


Հ.Գ. Բեպանտեն եմ քսում, որ շուտ լավանա»:


Նա նաև լուսանկարներ է հրապարակել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր