Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

19 սեպ 2020 14:00

Տեսանյութ.ԱԱԾ տնօրենները օտարերկրյա գործակալնե՞ր. «Դոսյեն» «Կրեմլի մարդկանց» ցուցակ է հրապարակել

Ռուսաստանը Հայաստանի գրեթե բոլոր պետական կառույցներում գործակալներ ունի, որոնք ղեկավարվում են նախագահի վարչակազմից: Նման պնդում է անում Կրեմլի քննադատ Միխայիլ Խոդորկովսկու կողմից ֆինանսավորվող «Դոսյե» կենտրոնը՝ վկայակոչելով տասնյակ գաղտնի փաստաթղթեր, որոնք կազմակերպության տրամադրության տակ են հայտնվել Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության գեներալ Վլադիմիր Չեռնովի քարտուղարությունից: Ռուսական ԿԳԲ-ի սպա Վլադիմիր Չեռնովը 2012-ից ղեկավարում է Կրեմլի` արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչությունը: «Դոսյե»-ն հայտնում է, որ այդ կառույցը ստեղծվել է ԱՊՀ տարածքում «գունավոր հեղափոխությունների դեմ պայքարելու և Ռուսաստանի շահերն առաջ տանելու համար»: Հրապարակման մեջ անդրադարձ կա նաև Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը: Հիշատակվում են ԱԱԾ նախկին ղեկավարներ Գեորգի Կուտոյանի, Արթուր Վանեցյանի և Կառլոս Պետրոսյանի անունները:
Վանեցյանը, որը 20 տարի ծառայել է Հայաստանի ԱԱԾ-ում և Փաշինյանի իշխանության օրոք մեկ տարուց ավելի զբաղեցրել է ԱԱԾ տնօրենի պաշտոնը, այժմ Փաշինյանի կոշտ քննադատներից է: «Դոյսե»-ի պնդմամբ՝ Վանեցյանին հաճախ են տեսնում Մոսկվայում, ազդեցիկ գործարարների ընկերակցությամբ: Հետազոտական կենտրոնը նաև հայտնում է, որ 1999-2004 թվականներին ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցրած գեներալ-լեյտենանտ Կառլոս Պետրոսյանը նաև առանձնատուն է ստացել անձամբ նախագահ Պուտինի գաղտնի կարգադրությամբ:
Փաստաթղթում նշված չէ, թե ԱԱԾ նախկին տնօրենը հատկապես ո՞ր ծառայությունների դիմաց է նման ճոխ նվերների արժանացել: Ռուսական հատուկ ծառայությունների վերահսկողությունը հայկական ԱԱԾ-ում արդյունք է այն բանի, որ հեղափոխությունից հետո իշխանությունները լյուստրացիա չիրականացրեցին: Նման կարծիք է հայտնում քաղաքագետ Արա Պապյանը և նշում, որ թեև քաղաքական ղեկավարություն է փոխվել, բայց Հայաստանի հատուկ ծառայությունները շարունակում են սպասարկել Մոսկվայի շահերը, քանի որ շանտաժների են ենթարկվում: Արա Պապյանն ընդգծում է՝ նման թանկարժեք նվեր Հայաստանի ԱԱԾ նախկին տնօրենին, այն էլ՝ Պուտինի մակարդակով, հենց այնպես չեն տվել: Թե ինչու է Կառլոս Պետրոսյանը նման վերաբերմունքի արժանացել, քաղաքագետը դժվարանում է կարծիք հայտնել, սակայն նշում է՝ սա ցույց է տալիս տվյալ պաշտոնյայի համագործակցությունն օտարերկրյա հատուկ ծառայության հետ: Նա արատավոր է համարում այն երևույթը, որ ԱԱԾ սպաները թոշակ են ստանում Ռուսաստանից: «Դոսե»-ի հրապարակման մեջ չի հիշատակվում Հայաստանում մեկ այլ ազդեցիկ պաշտոն զբաղեցրած, բայց Ռուսաստանի քաղաքացի համարվող պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի անունը: Սակայն նա նույնպես վայելում է Մոսկվայի աջակցությունը: Մարտի 1-ի գործով հետախուզվող Միքայել Հարությունյանը, ինչպես նաև ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանը, ըստ իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանի, իրենց պաշտոնավարման շրջանում հարկ եղած դեպքում սպասարկել են Մոսկվայի շահերը: Կարևորագույն կառույցներ ղեկավարած Միքայել Հարությունյանն ու Կառլոս Պետրոսյանը պաշտոններ են զբաղեցրել Մարտի 1-ի գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի օրոք, որը, ի դեպ, ևս հայտնի էր իր ռուսամետ դիրքորոշմամաբ:
Դանիել Իոաննիսյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք հնարավոր էր, որ առանց քաղաքական ղեկավարության իմացության նման կարևորագույն պաշտոններ զբաղեցնող անձինք կապ ունենային ՌԴ-ի հետ: Ի դեպ, ըստ Իոաննիսյանի, հեղափոխությունից հետո էլ ռուսական հատուկ ծառայությունները ԱԱԾ տնօրենի տեղակալի մակարդակով ներկայացված են եղել Հայաստանի հատուկ ծառայություններում: Թե որ տեղակալի մասին է խոսքը, իրավապաշտպանը չցանկացավ անուններ հնչեցնել: Հայաստանի ԱԱԾ-ն չի բարեփոխվում և ռուսական վերահսկողությունից չի ազատվում նաև քաղաքական ղեկավարության զգուշավորության պատճառով, կարծում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։
Ըստ նրա՝ Երևանը չի ցանկանում զայրացնել Մոսկվային: Վարդան Հարությունյանի՝ խոսքով ընկալում կա, որ Հայաստանի ԱԱԾ-ն ռուսական ФСБ-ին ենթակա կառույց է, ինչն էլ հանդիսանում է պատճառ, որ սկսում են Մոսկվայի շահերը սպասարկել, իսկ, հարկ եղած դեպքում, Կրեմլից քաղաքական աջակցություն են ստանում: Խնդրի կարգավորումը քաղաքագետ Արա Պապյանը տեսնում է միայն ԱԱԾ կադրերի ճիշտ ընտրությամբ: Նա ասում է՝ կառույցի համար մեծամասամբ կոմպետենտ կադրեր չեն ընտրվում: Մանրամասները՝ տեսանյութում:



factor.am



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր