ՀԱՊԿ-ը չի արդարացնում, դուրս եկեք, սառեցնելը ո՞րն է․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին          Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար       Իզուր եք այս մարդուն այսքան հարց տալիս․ նա 3-4 օրից իշխանություն չի լինելու    

19 սեպ 2020 16:35

Բեռնատար ավտոմեքենայի վարորդի ինքնազգացողությունը վատացել է․այրվել է 24 տոննա կարագ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր Մեղրի-Վարդանի ձոր ավտոճանապարհին բեռնատարում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է 24 տոննա կարագ։


«Այրվել է «Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող բեռնատար ավտոմեքենա, որը 24 տոննա կարագ էր տեղափոխում»,-նշված է ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։33-ին։ Այրվել է բեռնախցիկը՝ բեռով։ Բեռնատար ավտոմեքենայի վարորդի ինքնազգացողությունը վատացել է․ նրան տեղափոխել են Մեղրիի ԲԿ։


Իրականացվում են մարման աշխատանքներ։


Հիշեցնենք, որ բեռնատարի հրդեհի հետևանքով Մ-2,Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհը երկկողմանի փակ է։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր