Ծաղկաձորի ճոպանուղու կայանատեղիում բախվել են «Toyota Land Cruiser Prado»-ն և «Mercedes»-ը, հրապարակը պատված է եղել մերկասառույցով          Փետրվարից մի շարք տերմինալներում հնարավոր չի լինի վճարել 2 բջջային օպերատորների հաշիվները       Բաքուն երկարաձգել է թմրանյութերի ապօրինի շրջանառության և կիբերխարդախության համար կալանավորված ՌԴ քաղաքացիների կալանքի ժամկետը    

22 սեպ 2020 13:09

Հայաստանը պիտի դադարեցնի «ագրեսիան և խելքը գլուխը հավաքի, «կրակի հետ է խաղում».Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի պաշտպանության նախարարությունն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում, ըստ Բաքվի հաղորդագրության, «հայկական գնդակից սպանված» ադրբեջանցի զինծառայողի՝ Էլշեն Մեմմեդովի թեմային։ Այս մասին գրում է ermenihaber-ը։

Այդ մասին գրառում է արվել Թուրքիայի ՊՆ-ի Twitter-ի պաշտոնական էջում։ Թուրքական ռազմական գերատեսչությունը Հայաստանին մեղադրել է «հրադադարի ռեժիմի խախտման մեջ» և զգուշացրել, որ Հայաստանը իսկույն «դադարեցնի կրակի հետ խաղալը»։

Թուրք-ադրբեջանական քարոզչական շեշտերը կրող նշյալ հայտարարությունը երկրորդել է նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Ըստ նրա ձևակերպումների՝ Հայաստանը պիտի դադարեցնի «ագրեսիան և խելքը գլուխը հավաքի»։

Չավուշօղլուն շեշտել է, որ Թուրքիան շարունակելու է լինել եղբայրական Ադրբեջանի կողքին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր