Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր          Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին       «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքով    

23 սեպ 2020 11:50

Ադրբեջանի համարյա անիրական թվաբանությունը և մեր ու Վրաստանի համադրելի-համեմատելի թվերը

Համավարակի պարագային հետաքրքիր է դիտարկել, թե ինչ է կատարվում մեր տնտեսության մեջ: Այս մասին իր հոդվածում գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը:


Նա, մասնավորապես, նշել է. «Դիտարկել ու հնարավորինս համեմատել անմիջական հարեւանների տնտեսական ցուցանիշներ ասածի հետ: Անմիջական հարեւան ասածը, բնականաբար, Վրաստանն ու Ադրբեջանն են: Որովհետեւ Իրանն ու Թուրքիան տնտեսական այլ համակարգում են:


Ադրբեջանը պաշտոնապես հայտարարում է, որ 2020թ․ առաջին կիսամյակում 2,7 տոկոսանոց անկում է գրանցել նախորդ տարվա համեմատ: Ու այդ անկումը բացատրում է նավթի համաշխարհային գնանկմամբ: Ավելին, երկրի էկոնոմիկայի նախարարությունը «խոստանում» է, որ երկիրը 2020թ․ կավարտի 2 տոկոսանոց անկումով: Եթե, իհարկե, Brent տեսակի նավթի վաճառքը մեկ բարելի համար լինի 52 դոլար: Բայց եթե մեկ բարելի արժեքը դառնա 45 դոլար, ապա անկումը կկազմի 3.2 տոկոս: Այլապես խոսվում 2.9-4.3 տոկոսանոց անկման մասին, իհարկե՝ նույն նախարարության անունից, բայց առանց հաշվարկների ներկայացման: Այս բոլոր հաշվարկները որոշակի իմաստով անիրական են: Առասպելական առումով անիրական: Որովհետեւ տնտեսության մասին առանձին տվյալները բոլորովին այլ թվեր են «հուշում»:


Օրինակ այն, որ ադրբեջանական մարդատար փոխադրումները տարվա առաջին կիսամյակին նվազել են 32.2 տոկոսով։ Մեր պարագային նվազման թիվն ավելի բարձր է՝ 57.7 տոկոս: Մյուս անտրամաբանական թիվն այն է, որ ադրբեջանական տնտեսության մեջ ծառայությունների ոլորտը նախորդ տարի կազմել է ՀՆԱ 55 տոկոսը։ Այն այս տարի կրճատվելով կազմել է մոտ 24 տոկոս ու համապատասխան անկման չի հասցրել մակրոտնտեսական մյուս ցուցանիշները: Եվրոպական «թվաբանության» մոտենալու ձգտումը միեւնույն է չի թաքցնում վիճակագրական անիմաստ թվերը: Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությունը «կանխատեսում» է, որ տնտեսության թվերը կախված են նավթի գներից: Օրինակ, եթե Brent տեսակի նավթի գինը մեկ բարելի դիմաց լինի 52 դոլար, ապա ՀՆԱ-ն կկրճատվի՝ կազմելով 2 տոկոս նախորդ տարվա համեմատ: Իսկ եթե կազմի 45 դոլար, ապա անկումը կլինի 3.2 տոկոս:


Այս համարյա անիրական թվաբանության համեմատ մեր ու Վրաստանի թվերը համարյա համադրելի-համեմատելի են: Օրինակ այն, որ համավարակի հետեւանքով շինարարության ոլորտը Վրաստանում արձանագրել է 24.54 տոկոսանոց անկում, իսկ մեր պարագային թիվը համարյա նույնն է՝ 24.6 տոկոս: Հասարակական սննդի ու գիշարակացի վրաց ոլորտի անկման ցուցանիշը 2020թ․ առաջին կիսամյակի համար 40 տոկոս է: Իսկ մեր վիճակագրության պարագային՝ 46.7 տոկոս: Մշակույթի, զվարճությունների, հանգստի ոլորտում վրաց անկումը 24 տոկոս է: Մեր պարագայում թիվն ավելի «սրսուռ» է՝ 31,5: Նման թվաբանության դեպքում անհասկանալի է մնում, թե ինչու է Վրաստանի տնտեսությունը ամենամեծ անկումն արձանագրել տարածաշրջանում: Անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ վրաց տնտեսությունը (կամ ավելի ստույգ՝ երկրի ՀՆԱ-ն) կրճատվել է 12.3 տոկոսով: Նման թիվ հարեւան երկրներից ոչ մեկը չի «հրապարակում»: Հնարավոր է նաեւ այն պատճառով, որ 2020թ․ առաջին կիսամյակի ընթացքում մեր գյուղատնտեսության պաշտոնական աճը կազմել է 1.7 տոկոս: Իսկ վրաց պաշտոնական թիվը 4.7 տոկոս է: Բայց սրան զուգահեռ վրացական թվերը բազում ոլորտներում զիջում են մեր պաշտոնական «թվաբանությանը»: Օրինակ, բացի գյուղատնտեսությունից Վրաստանում աճ են արձանագրել հանքարդյունաբերության թվերը՝ 6.4 տոկոսի չափով: Բայց դա համեմատելի չէ մեր հանքարդյունաբերության 24.3 տոկոսանոց աճի հետ:


Ադրբեջանը «համավարակային» թվերի անկում համարյա չի «ցուցադրում»: Անկման մասին այս երկրի վիճակագիրները գրում են առանց հստակության՝ ակնարկելով, որ 2021թ․ վերջին քառորդում կհասցնեն վերականգնել անհաջող 2020թ․ տվյալ-արդյունքները: Սակայն, անիմաստ «լավատեսության» առումով նրանք ավելի մոտ են մեր իշխանամետ տեսաբաններին, քան վրաց մասնագետները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր