Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

24 սեպ 2020 12:14

Տեսանյութ.ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի հետ կապված 100% թափանցիկ է,մենք որևէ թիվ չենք փոխել

Կորոնավիրուսի հետ կապված Հայաստանում կրկին իրավիճակի սրում ունենք, այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածմանը:


Վարչապետը ներկայացրեց երեկ գրանցված դեպքերը և նշեց, որ երեկ հաստատվել է կորոնավիրուսի 374 նոր դեպք: «Սա կապված է մարդկանց շարժողունակության ավելացման հետ, մենք պետք է ապրենք կորոնավիրուսի հետ զուգահեռ ու շատ բան կախված է անհատական պատասխանատվությունից»,-ասաց վարչապետը:


Վարչապետն ասաց, թե պայմանավորվել են, որ տեսչական մարմիններն ու ոստիկանությունը կուժեղացնեն հսկողությունը կանոնների պահպանման նկատմամբ:


«Մենք պետք է հասկանանք , որ ունենք կարմիր գծեր, կարմիրն գիծն այն է, որ մեր հիվանդանոցային կարողությունները կսպառվեն, այդ ժամանակ պետք է փորձենք այլ որոշումներ կայացնել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ այս պահին կա 1300 սովորական և 170 վերակենդանացման բաժանմունքում մահճակալ, որոնց 30 տոկոսը ազատ է: «Մենք ասում էինք, որ ամենաբարձր թիվը հուլիսի վեցի շրջաններում էր և ամենացածր թիվը եղել է սեպտեմբերի 11-ին, որից հետո թիվը աճում է՝ պայմանավորված շարժունակության մեծացմամբ և նաև համաճարակային կանոնների պահման կարգապահությամբ»,-ասաց նա և նշեց, որ կորոնովիրուս հիվանդության հետ ապրելու տրամաբանության շրջանակներում պետք է շարունակենք կրել դիմակներ, պահել սոցիալական հեռավարություն և լվանալ ձեռքերը:


Նախարարը նկատեց, որ կան գործոններ, որոնք դժվար են կառավարվում, մասնավորապես հասարակական տրանսպորտում վիրուսի տարածման ուղիղ ռիսկի գործոն է  և այս պահին տարածման  թվերը դպրոցներով չեն պայմանավորում, բայց եթե կտրուկ աճը լինի, ապա կպայմանավորեն:


Վարչապետն ասաց, որ ի վերջո բոլոր երկրները  մոտավորապես նույն իրավիճակում են լինելու: «Զարգացումները դա են ցույց տալիս, եվրոպայում երկրորդ, բայց շատ ավելի մեծ ալիք է սկսվել: Հայաստանի կառավարությունը կորոնավիրուսի հետ կապված հարյուր տոկոսանոց թափանցիկ է, մենք որևէ թիվ չենք փոխել»,-ասաց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր