Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

25 սեպ 2020 10:34

Ինչ ասել եմ, իմ ասածի տերն եմ, դեռ քիչ եմ ասել.Եթե իմանամ` ինձ ձերբակալելով ժողովրդի վիճակը կլավանա, հարց չկա, թող ձերբակալեն

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում այսօր քննվելու է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:


Դատարանի դիմաց հավաքած են ԲՀԿ-ական քաղաքական գործիչներ, նաև Գ.Ծառուկյանի աջակիցներ, ինչպես նաև ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը, «Հայրենիք» կուսակցության խորհրդի  անդամ Արսեն Բաբայանը:


Գագիկ Ծառուկյանը լրագրողներին ասաց, որ շատ բարձր տրամադրությամբ է եկել դատարան. «Ծառուկյանին ի՞նչ է եղել, որ տրամադրությունը լավ չլինի»:


Հարցին՝ մամուլում ձեր կալանավորման հետ կապված լուրեր են տարածվում, հնարավոր համարո՞ւմ եք, որ այսօր կարող է կալանավորվել, նա պատասխանեց. «Եթե մարդը խոսում է  իր երկրի, ժողովրդի վիճակի մասին... Այսօր սոցիալական, տնտեսական, քաղաքական վիճակն այնպես ծանր է, որ երբեք չի եղել: Այսօր ամողջ աշխարհում մի պետություն չկա, որ գոնե աջակից լինի Հայաստանին: Ասել եմ ուղղեն, կարգավորեն վիճակը, թե չէ ավելի վատ է լինելու: Հունիսից մինչև հիմա ավելի լավ չի կարող լինել այս կառավարության կազմով, մարդիկ անփորձ են, չեն տիրապետում ոլորտը:


Ես նորից եմ ասում՝ ինչ ասել եմ, իմ ասածի տերն եմ, ամեն ինչ ժամանակը ցույց կտա: Եթե Ծառուկյանին այսօր ձերբակալելով ժողովորդի վիճակը կլավանա, աշխատավարձը կբարձրանա, հարկային պարտվորությունները կպակասեն, ուսման վարձը կնվազի, ներդրումները շատ կլինի, հարց չկա: Ինչ-որ ասել եմ, իմ սկզբունքին եմ, ավելի համոզված, դեռ քիչ եմ ասել: Կապրենք, կտեսնենք»: 


Հիշեցնենք, որ հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, մերժել էր Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը: Դատարանի այս որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացրեցին թե դատախազությունը, թե պաշտպանական կողմը։ Վերաքննիչ քրեական դատարանը հուլիսի 8-ին մերժեց փաստաբանների բողոքը, իսկ դատախազության բողոքը մասնակի բավարարեց՝ բեկանելով դատարանի որոշումը և ուղարկելով նոր քննության։


Վերաքննիչ դատարանի այս որոշման դեմ և՛ պաշտպանները, և՛ դատախազությունը վճռաբեկ բողոքներ են ներկայացրել, սակայն Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել բողոքները և Վերաքննիչ դատարանի որոշումը մտել է օրինական ուժի մեջ։ Այլ կերպ ասած՝ դատարանը կքննարկի Վերաքննիչ դատարանի որոշմամբ նոր քննության ուղարկված գործը և Ծառուկյանին կալանավորելու նոր միջնորդություն չի ներկայացվել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր