Աբովյան պուրակից ջերմային այրվшծքներով հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացի          ԱՄՆ-ն Իրանին հասցված հարվածների վրա ծախսել է մոտ 100 միլիարդ դոլար       Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ, որ փողոցները փակ կլինեն մայիսի 2-5-ին    

27 սեպ 2020 10:52

Տեսանյութ.Սա կենաց մահու կռիվ է, որն ընդունում ենք ազգովի և ազգովի հաղթելու ենք. Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ուղերձով դիմում է ժողովրդին․
 
«Սիրելի ՛ հայրենակիցներ
 
Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով և բազմաթիվ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ թշնամին սկսել է ակտիվ հրետակոծություն: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել, ցուցաբերել հանգստություն:
 
Քիչ առաջ հանդիպել եմ մեր առաջին կամավորականներին: Հավաստիացնում եմ՝ մեր զինված ուժերն իրենց դիրքերում ամուր են, իսկ պատասխանը լինելու է համաչափ: Իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և յուրաքանչյուր կորստի համար պատասխան են տալու:
 
Սա կենաց մահու կռիվ է, որն ընդունում ենք ազգովի և ազգովի հաղթանակ ենք տանելու»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր