Մոջթաբա Խամենեին խոստացել է, որ Թեհրանը վրեժ կլուծի երկու պատերшզմների բոլոր նահшտակների արյшն համար          Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել, կա վիրшվոր       Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կրճատվել է 21,5%-ով    

28 սեպ 2020 19:10

Պահանջել Վրաստանից.Թուրքիան եւ Իսրաելը Վրաստանի օդային տարածքով Ադրբեջանին անընդհատ սպառազինություններ են մատակարարում

Թուրքիան եւ Իսրայելը պատերազմի ընթացքում Ադրբեջանին անընդհատ սպառազինություններ են մատակարարում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:


Նա, մասնավորապես, նշել է. «Մատակարարման միակ ճանապարհը անցնում է Վրաստանի օդային տարածքով:


Հայաստանը պարտավոր է օգտագործել դիվանագիտական բոլոր հնարավորությունները, այդ թռիչքներն արգելելու:


Դա կարող է լինել`


1. Արգելքի պահանջով Վրաստանին անմիջապես դիմելով:


Հակառակ դեպքում մենք դա կդիտարկենք որպես թշնամական գործողություն,


2. ՄԱԿ անվտանգության խորհրդի միջոցով


Ու պետք էր սրա մասին մտածել ՌԴ ու Սուդանի եւ Հս. Կորեայի հետ քվեարկումներից առաջ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր