Հայաստանին փորձում են ներքաշել հակառուսական ճամբար՝ Ռուսաստանին հնարավորինս մեծ ցավ պատճառելու համար          Մարգարյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Tesla»-ն, «Subaru»-ն և «Honda»-ն, կան վիրավnրներ       Մայիսի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

29 սեպ 2020 10:33

Տեսանյութ.Րոպեներ առաջ նորից ԱԹՍ խոցեցինք.Ճշգրիտ հարված, որը ոչնչացնում է ադրբեջանական հենակետերը

Տարբեր ինտենսիվությամբ մարտերը շարունակվում են՝ ուղեկցվելով հակառակորդի կողմից հրետանային նախապատրաստությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։


«Շփման գծի մի քանի ուղղություններով հայկական ստորաբաժանումներն այս պահի դրությամբ հետ են մղել Ադրբեջանի զինուժի գրոհները, առանձին հատվածներում ձեռնարկել պատժիչ գործողություններ՝ պատճառելով հակառակորդին կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ։


Մասնավորապես, վաղ առավոտյան հարավային ուղղությամբ խոցվել է հակառակորդի գրոհող զրահատեխնիկայի խումբ»,-գրել է Շուշան Ստեփանյանը։


Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
***
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Րոպեներ առաջ նորից ԱԹՍ խոցեցինք»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր