Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 25-ին տարադրամի շուկայում          Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածից հետո արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»       Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների    

29 սեպ 2020 16:02

Անկարայից Բաքու է թռչում ռազմատրանսպորտային ինքնաթիռ.Օդանավում գտնվում են MK 82 ավիացիոն ռումբեր

Շտապ: Այս պահին Անկարայից Բաքու է թռչում ռազմատրանսպորտային ինքնաթիռ: Այս մասին հայտնում է Wargonzo-ն Տելեգրամ ալիքում:


Օդանավում գտնվում են MK 82 ավիացիոն ռումբեր: Այս զինամթերքը հագեցած է լազերային ուղղորդման հավաքածուներով։ Աղբյուրները՝ @ Wargonzo-ն Ստամբուլում:


Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով թշնամին վերսկսել է  ռազմական ագրեսիան։ Ընդ որում՝ Ադրբեջանն օգտագործում է ոչ միայն թուրքական զինտեխնիկան, այլ նաեւ արցախցիների դեմ կռվում են թուրքական զորամիավորումները, վարձկանները:


ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Արցախի դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ Թուրքիան։ «Փաստացիորեն ստեղծվել է մի իրավիճակ, երբ Արցախի ժողովուրդը մարտնչում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ։ Թուրքիան, որը մեկ դար առաջ բնաջնջել է իր պատմական հայրենիքում ապրող հայ ժողովրդին և մինչ օրս արդարացնում է այդ ոճիրը, ներկայումս հնարավոր բոլոր միջոցներով սատարում է Ադրբեջանին՝ այդ նույն ցեղասպան գործողությունները Հարավային Կովկասում իրականացնելու համար: Թուրք-ադրբեջանական այս ցեղասպան դաշինքը լուրջ սպառնալիք է տարածաշրջանի ժողովուրդների համար»,- այսօր հայտարարել է ՀՀ ԱԳՆ-ն՝ նշելով, որ Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում նրանց  Ադրբեջան։

Արցախում ու Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն ու զորահավաք։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր