Կենդանակերպի նշաններ, որոնք պատրաստ են սիրել ամբողջ կյանքում          Մարտի 20-22-ը սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթորիկ.արձանագրվել է արեգակի բռնկում       ՆԱՏՕ - ն և Ադրբեջանը համագործակցության նոր փաստաթուղթ են պատրաստում    

29 սեպ 2020 22:02

Տեսանյութ.Հայկական կողմը հետ է վերցրել նախկինում կորցրած որոշակի դիրքեր. Հակառակորդն այսօր ունեցել է 500-ից ավելի մարդկային կորուստ

ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը ճեպազրույցի ընթացքում հայտնեց, որ հակառակորդի զավթողական մտահղացումը այսօր ևս ձախողվել է։ Հայկական կողմը, նրա խոսքով, հետ է վերցրել նախկինում կորցրած որոշակի դիրքեր։ 
«Ամբողջ օրվա ընթացքում հակառակորդը կիրառել է ողջ զինանոցը` ուղղաթիռներ, ինքնաթիռներ, ԱԹՍ, ծանր հրետանի, հրթիռահրետանային ողջ սպառազինությունը»,– ասաց նա` ավելացնելով, որ այս օրերի ընթացքում Ադրբեջանի ընդհանուր կորուստների թիվը 500-ից ավել է։


Այսօրվա մարտերում հակառակորդը կորցրել է 17 տանկ, 4 զրահափոխադրիչ, 3 ինժեներական տեխնիկակա, 13 ԱԹՍ։


«Ցավոք, մարտերի ընթացքում յուրային զորքերը նույնպես ունեն կորուստներ. տվյալները կհրապարակվեն ավելի ուշ պաշտոնական տեղեկատվությամբ»,– ասաց Սարգսյանը։


Նա հայտնեց, որ Արցախի օդային տարածքում նույնպես թուրքական F-16 կործանիչների կիրառում է գրանցվել։
Արդեն դա չի կարելի անվանել առաջնագիծ, ամբողջությամբ ռազմաճակատի գիծ է, ամբողջ երկայնքով մարտեր են ընթանում։ Այդ առաջնագիծը կարող է խորանալ և՛ դեպի մեր կողմ, և՛ դեպի հակառակորդի կողմ»,– ավելացրեց ՊԲ հրամանատարի տեղակալը։


Նրա խոսքով` Ադրբեջանը Արցախի ուղղությամբ կիրառում է «Գրադ», «Սմերչ»։ Դրանք հաստատված են, մնացած զինատեսակների կիրառում էլ կա, որոնք այս պահին հրապարակման ենթակա չեն։ Սարգսյանը նշեց` եթե Ադրբեջանն ունեցել է որոշակի հաջողություններ, ապա դա թուրքական ձեռագրի արդյունք է։ 


Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։


Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։












Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր