Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

03 հոկ 2020 10:15

Իսրայելա-թուրքական սպառնալիք Արցախում՝ ընդդեմ Իրանի.հետ կանչել Իսրայելում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանին

«Ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը որոշել է խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանին: Հատկապես այն ժամանակ, երբ Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ագրեսիա է իրականացնում Արցախի եւ Հայաստանի դեմ, իսրայելական կողմը շարունակում է զենքի մատակարարումներն Ադրբեջանին, ինչն անընդունելի է: Մի ժողովուրդ, որը կրել է ցեղասպանության սարսափները, բայց այսօր կանգնում է ցեղասպանություն իրականացնող տերության կողքին, փաստացի հայտարարում է, որ Հոլոքոստի դեպքում իրեն առավելապես հետաքրքրում է ոչ թե իր զավակների թափած անմեղ արյունը, այլ այդ արյունը վաճառելու գինը:


Հասկանում ենք, որ խոսքը չի վերաբերում միայն զենքի վաճառքի եկամտաբեր գործարքներին, որոնց թվում կան անօդաչուներ, հրթիռներ ու ռադիոլոկացիոն համակարգեր: Իսրայելը ցեղասպան Ադրբեջանին համարում է իր ռազմավարական դաշնակիցը: Կասպից ծովի ափին գտնվող այդ պետությունը նավթի մատակարարման աղբյուր է, որն Իսրայելը գնում է, ինչպես նաեւ իր դիրքի շնորհիվ ծառայում է որպես չափազանց կարեւոր «հետին դուռ», որը տանում է դեպի հարեւան Իրան, որին կարելի է օգտագործել հետախուզության ու գաղտնի այլ նպատակների համար՝ հատկապես հաշվի առնելով, որ այդ՝ գերազանցաբար շիիթական երկիրը համոզված աշխարհիկ պետություն է եւ արդեն վաղուց կասկածով է վերաբերվում Իրանին»:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր