Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը, կա վիրավոր          Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ       Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության    

04 հոկ 2020 17:39

Տեսանյութ. Հակառակորդի ավտոշարասյան խոցումը Մատաղիս տանող ճանապարհին, Արցախի ՊԲ-ն հերքում է Ադրբեջանի՝ Մատաղիսը գրավելու մասին տեղեկությունը

Տեսանյութ. Հակառակորդի ավտոշարասյան խոցումը Մատաղիս տանող ճանապարհին, Արցախի ՊԲ-ն հերքում է Ադրբեջանի՝ Մատաղիսը գրավելու մասին տեղեկությունըԱՀ պաշտպանության բանակը հրապարակել է տեսանյութ, թե ինչպես է Մատաղիս տանող ճանապարհին ՊԲ ստորաբաժանումը հակառակորդի ավտոշարասյունը խոցում։
 
Տեսանյութին կից Պաշտպանության բանակը արել է նաեւ գրառում այն մասին, որ Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են։
 
«Առավել համառ մարտեր են ընթանում հյուսիսային եւ հարավային ուղղություններում: Հակառակորդն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք մատնվում են անհաջողության ՊԲ ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում:
 
Ադրբեջանական կողմի պնդումներն այն մասին, թե իբր Մատաղիսը գտնվում է իրենց վերահսկողության ներքո, իրականությանը չի համապատասխանում: Տեսանյությում ցուցադրված հակառակորդի ավտոշարասյան խոցումը տեղի է ունենում Մատաղիս տանող ճանապարհին»,- ասվում է Պաշտպանության բանակի ֆեյսբուքյան էջում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր